00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին

© Sputnik / StringerԷջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին
Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին
Բաժանորդագրվել
Ռուսներն ու հայերը հայկական հողում կողք կողքի են արդեն 195 տարի և մինչև օրս միասին են։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակին, որոնք զոհվել են Օշականի ճակատամարտում՝ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Միջոցառմանը, որին ներկա էին բարձրաստիճան անձինք, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, ուղղափառ և առաքելական եկեղեցիների հոգևորականներ, կազմակերպել էր Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:
Ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Էջմիածնի մոտակայքում գտնվող «Օշականի հերոսներին» նվիրված հուշարձանի մոտ: ՌԴ դեսպանատան, ՀՀ պաշտպանության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել հուշարձանին:
© Sputnik / Stringer«Օշականի հերոսների» հիշատակի հուշարձանը
Торжественное мероприятие ко Дню победы в Ошаканской битве у памятника Героям Ошакана (17 августа 2022). Армавирская область - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
«Օշականի հերոսների» հիշատակի հուշարձանը
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը իր խոսքը սկսել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհվածների ընտանիքներին ուղղված ցավակցական խոսքով, ինչպես նաև հույս է հայտնել, որ տուժածները հնարավորինս շուտ կկազդուրվեն: Սելեզնյովը նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին և կամավորներին, որոնք մի քանի օր է՝ անձնվիրաբար աշխատում են ողբերգության վայրում:
Ինչ վերաբերում է 195 տարվա վաղեմության դեպքերին, Սելեզնյովը նշել է, որ Օշականի ճակատամարտի հերոսներին հարգանքի տուրք մատուցելով՝ առաջին հերթին հիշում է ռուս գեներալ Աֆանասի Կրասովսկուն:
«Հիշում ենք ռուս սպաների, զինվորների, հայ կամավորների քաջությունը, որոնք իրենց կյանքը տվեցին հայկական սրբավայրը փրկելու համար։ Այս ճակատամարտը 1827-28թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում կարևորագույններից մեկն էր և վկայությունն այն բանի, թե ինչպես երկու եղբայրական ժողովուրդներ կարող են պաշտպանել միասնական արժեքները»,- ասել է Սելեզնյովը։
© Sputnik / StringerՀայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մ.Սելեզնյովը «Օշականի հերոսների» հիշատակի հուշարձանի մոտ
Временный поверенный в делах России в Армении М.Селезнев во время торжественного мероприятия ко Дню победы в Ошаканской битве у памятника Героям Ошакана (17 августа 2022). Армавирская область - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մ.Սելեզնյովը «Օշականի հերոսների» հիշատակի հուշարձանի մոտ
Նրա խոսքով՝ սա այն գլխավոր դասն է, որը մենք պետք է քաղենք այդ դեպքերից։ Նա նշել է, որ արդեն 195 տարի է, ինչ ռուսներն ու հայերը կողք կողքի են հայկական հողում և մինչ օրս միասին են։
«Մենք որևէ մեկին թույլ չենք տա բաժանել մեզ, գործընկերության և դաշնակցային մեր դարավոր ամուր կապերը»,- եզրափակել է նա:
Իր հերթին դեսպանությանը կից ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը նույնպես նշել է, որ Կրասովսկու առաջնորդությամբ ջոկատի սխրանքը սկիզբ է դրել հայ-ռուսական դարավոր միության պատմությանը:

«Այն այսօր իրավամբ կոչվում է ռազմավարական միություն, և մենք կպահպանենք մեր փոխհարաբերությունների պատմությունը՝ բարձր պահելով մեր դրոշը»,- ասել է Կոսովը:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր հերթին կարծիք է փոխանցել, որ միջոցառումը երկու խորհրդանիշ է կրում։
«Մի կողմից հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածների հիշատակին, մյուս կողմից ընդգծում ենք հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ու մտերմությունը։ Այս ճակատամարտը փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի է հավաքական կամքի ուժով, ընդհանուր արժեքների միավորմամբ հաղթել»,- ասել է Գասպարյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը տարբեր առիթներով ցույց է տվել իր նվիրվածությունը ռուս ժողովրդին, Ռուսաստանին։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ ամեն ինչ կանեն վստահության և բարեկամության խորացման համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրել է, որ Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի ամենաարյունալի դրվագն է:
© Sputnik / StringerՌԴ դեսպանատանը կից ռազմական և ռազմա-օդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը Օշականի ճակատամարտում հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Военный и военно-воздушный атташе при посольстве РФ Вячеслав Косов во время торжественного мероприятия ко Дню победы в Ошаканской битве у памятника Героям Ошакана (17 августа 2022). Армавирская область - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
ՌԴ դեսպանատանը կից ռազմական և ռազմա-օդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը Օշականի ճակատամարտում հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
«Այս հուշարձանը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, որը շարունակվում է մինչ օրս»,- ասել է Քոչարյանը։
1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ճակատամարտ պարսից գահաժառանգ Աբաս Միրզայի բանակի և ռուսական զորքերի միջև՝ Աֆանաս Կրասովսկու հրամանատարությամբ։ Ռուսական զորքերն օգնության էին շտապել պարսիկներով պաշարված Մայր աթոռ սուրբ Էջմիածնին։ Այդ ճակատամարտում պարսիկների կորուստները կազմել են 3000 սպանված և վիրավոր, ռուսական զորքերի կորուստները՝ 1150։
1834 թվականին Էջմիածնից ոչ հեռու տեղադրվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձանը։ Եփրեմ Ձորագեղցու և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ, ինժեներ Կոպանևսկու նախագծով կառուցված հուշարձանը պատրաստված է հայկական տուֆից։
Լրահոս
0