00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադարեցնել գործունեությունը, և վերջ. ԱԻ փոխնախարարը` «Սուրմալուից» քաղած դասերի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրտյուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայում
Արտյուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2022
Արտյուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ի՞նչ ցույց տվեց «Սուրմալուի» ողբերգությունը. Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է վերջին օրերի ընթացքում բացահայտված խնդիրներն ու կատարված տխուր եզրահանգումները։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալուի» ողբերգական դեպքը ցույց տվեց, որ արտակարգ պատահարի հնարավոր պատճառ հանդիսացող գործունեությունը պատշաճ չի վերահսկվում, անվտանգության անհրաժեշտ միջոցներն էլ ապահովված չեն։
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը` ներկայացնելով վերջին օրերի ընթացքում կատարված եզրահանգումները։
«Հրավառ նյութերով պահեստները արտադրական վտանգավոր օբյեկտներ են, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտներին ներկայցվող պահանջներ կան։ Օրինակ` հրավառ նյութերով պահեստները ինչպիսի կառուցվածք պետք է ունենան, պատը ինչ նյութից պետք է կառուցված լինի, առաստաղը ինչ նյութից պետք է լինի, առաստաղի բարձրությունը, շարվածքը` դրանք պետք է համապատասխան հաստությամբ երկաթե սեյֆերի մեջ լինեն և այլն։ Արդյոք պահպանվե՞լ են այդ պահանջները։ Խիստ կասկածելի է»,- ասաց փոխնախարարը։
Արտյուշ Գրիգորյանի խոսքով` բացահայտված խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտություն կա շատ հրատապ կարգով քննարկման առարկա դարձնելու և նորմատիվ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններով կարգավորելու հրավառ, հրակայուն նյութերի ներկրման ու իրացման դաշտը։
«Ես կարծում եմ, որ այնպիսի վտանգավոր օբյեկտները, ինչպիսիք են հրավառ նյութերով պահեստները, միայն ստուգելն ու տուգանելը, ասենք` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի կամ 200-ապատիկի չափով, չափազանց մեղմ պատիժ է։ Ես կարծում եմ, որ այդ ոլորտում ևս պետք է նորմատիվ-իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ լինեն, և պահանջներն ու պատիժներն ավելի խստացվեն։ Այսինքն` պետք է ուղղակի գործունեությունը դադարեցնել և վերջ»,- ասաց փոխնախարարը։
«Սուրմալուի» դեպքը, Արտյուշ Գրիգորյանի խոսքով, ՀՀ բոլոր գերատեսչություններին ստիպել է տվյալ ոլորտում կտրուկ քայլերի դիմել. կա տեսակետ ընդհանրապես արգելել հրավառ նյութերի ներկրումը, տարածումն ու վաճառքը, կա տեսակետ, որ անհրաժեշտ է դասակարգել` նվազ վտանգավոր նյութերի ներկրումն ու վաճառքը թույլատրել, բայց միայն պետական մակարդակով անցկացվող միջոցառումների դեպքում։ Երրորդ տեսակետն այն է, որ արգելելու կարիք չկա, բայց հարկավոր է մաքսիմալ խստացնել պահման տարածքների նկատմամբ պահանջներն ու անվտանգության կանոնները։
ԱԻ փոխնախարարը չբացառեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո նախարարությունում ևս քննարկումներ ու վերլուծություններ կարվեն նաև փրկարարների աշխատանքի վերաբերյալ` հասկանալու, թե ինչ դասեր քաղեցին։
«Իմ հանդիպած ու իմ իմացած ամենաբարդ արտակարգ դեպքերից մեկն էր սա կամ նույնիսկ ամենաբարդը։ Բայց, ըստ էության, մենք պատրաստ էինք` մեր և՛ մարդկային ռեսուրսներով, և՛ տեխնիկապես, և՛ մեր գործընկեր պետական գերատեսչությունների օգնությամբ, ՏԻՄ-երի օգնությամբ, ովքեր աջակցեցին տեխնիկայով` վերամբարձ կռունկներով, բեռնատարներով և այլն»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 4-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
Լրահոս
0