https://arm.sputniknews.ru/20220817/arvonjany-erkrvord-haghtanakn-e-tarel-meltwater-champions-chess-tour-shakhmatajin-mrcasharum-46878778.html
Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Meltwater Champions Chess Tour շախմատային մրցաշարում
Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Meltwater Champions Chess Tour շախմատային մրցաշարում
Sputnik Արմենիա
Meltwater Champions Chess Tour շարքի FTP Crypto Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T15:12+0400
2022-08-17T15:12+0400
2022-08-17T15:13+0400
լևոն արոնյան
շախմատ
շախմատիստ
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28593334_0:340:2048:1492_1920x0_80_0_0_de8b07d1ccb2c222c8c98fbbe9611d1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Մայամիում ընթացող Meltwater Champions Chess Tour շարքի FTP Crypto Cup մրցաշարում:Երկրորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդան էր: Երկու շախմատիստների՝ չորս պարտիաներից բաղկացած դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2: Հաղթողին Արոնյանն ու Դուդան որոշել են երկու պարտիայից բաղկացած թայ-բրեյքում. հաջողությունն ուղեկցել է հայ գրոսմայստերին:Meltwater Champion Chess Tour շարքի մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, ամերիկացի Հանս Նիմանը, հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան:Հաղթանակներով են մեկնարկել նաև Կարլսենը, որը հաղթեց Գիրիին (3:1), Դուդան, որը շանս չտվեց Նեմանին (3:0) և Պրագնանանդհան, որը նվազագույն հաշվով հաղթեց Ֆիրուզջային (2,5: 1,5):Մրցաշարում խաղարկվելու է յոթ տուր: FTX Crypto Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար, ինչպես նաև 100 հազար դոլարի բիթքոին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28593334_0:175:2048:1712_1920x0_80_0_0_cf3afd21fa14b8f1361721c62f88717c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն արոնյան, շախմատ, շախմատիստ, հաղթանակ
լևոն արոնյան, շախմատ, շախմատիստ, հաղթանակ
Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Meltwater Champions Chess Tour շախմատային մրցաշարում
15:12 17.08.2022 (Թարմացված է: 15:13 17.08.2022) Meltwater Champions Chess Tour շարքի FTP Crypto Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Մայամիում ընթացող Meltwater Champions Chess Tour շարքի FTP Crypto Cup մրցաշարում:
Երկրորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդան էր: Երկու շախմատիստների՝ չորս պարտիաներից բաղկացած դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2: Հաղթողին Արոնյանն ու Դուդան որոշել են երկու պարտիայից բաղկացած թայ-բրեյքում. հաջողությունն ուղեկցել է հայ գրոսմայստերին:
Մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել նաև աշխարհի չեմպիոն Կարլսենը, որը 3:1 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Հանս Նիմանին: Երկրորդ տուրում հաջողությունն ուղեկցել է նաև հնդիկ Ռամեշբաբ Պրագնանանդհային, որը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին (2,5:1,5):
Meltwater Champion Chess Tour շարքի մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, ամերիկացի Հանս Նիմանը, հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան:
Հաղթանակներով են մեկնարկել նաև Կարլսենը, որը հաղթեց Գիրիին (3:1), Դուդան, որը շանս չտվեց Նեմանին (3:0) և Պրագնանանդհան, որը նվազագույն հաշվով հաղթեց Ֆիրուզջային (2,5: 1,5):
Մրցաշարում խաղարկվելու է յոթ տուր: FTX Crypto Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար, ինչպես նաև 100 հազար դոլարի բիթքոին: