https://arm.sputniknews.ru/20220817/ahk-n-hajtnel-e-ashkharhum-qani-mard-e-varakvel-kapiki-tsaghik-hivandutjamb-46893675.html
ԱՀԿ-ն հայտնել է` աշխարհում քանի մարդ է վարակվել կապիկի ծաղիկ հիվանդությամբ
ԱՀԿ-ն հայտնել է` աշխարհում քանի մարդ է վարակվել կապիկի ծաղիկ հիվանդությամբ
Sputnik Արմենիա
ԱՀԿ-ի ղեկավարը կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումն առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է անվանել։ 17.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-17T19:05+0400
2022-08-17T19:05+0400
2022-08-17T19:15+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
կապիկի ծաղիկ
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42448659_0:105:3455:2048_1920x0_80_0_0_057ad9b7299d2f0e96faa1a87265f253.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու արդեն 35 հազար դեպք է գրանցվել աշխարհի 92 երկրում, 12 մարդ մահացել է։ Այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։«Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում։ Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ նախկինի պես ամենից շատ են տառապում», - ասել է նա։Գեբրեյեսուսը հուլիսի 23-ին կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումն անվանել է միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ առողջապահության համար։ Նա նշել է, որ այն չափավոր ռիսկ է աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից, որտեղ այդ ռիսկը բարձր է:Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:Բժիշկը զգուշացրել, որ է կապիկի ծաղիկը կարող է որպես ալերգիա «քողարկվել»Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում։ Վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղիկ հիվանդության դեմ:Վարակը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:Հայաստանը կապիկի ծաղիկի հայտնաբերման քանի՞ թեստ է ստացել ՌԴ-ից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42448659_0:0:2731:2048_1920x0_80_0_0_51213c96d690a213f29d0e89a0f0a255.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կապիկի ծաղիկ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կապիկի ծաղիկ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
ԱՀԿ-ն հայտնել է` աշխարհում քանի մարդ է վարակվել կապիկի ծաղիկ հիվանդությամբ
19:05 17.08.2022 (Թարմացված է: 19:15 17.08.2022) ԱՀԿ-ի ղեկավարը կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումն առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու արդեն 35 հազար դեպք է գրանցվել աշխարհի 92 երկրում, 12 մարդ մահացել է։ Այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում։ Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ նախկինի պես ամենից շատ են տառապում», - ասել է նա։
Գեբրեյեսուսը
հուլիսի 23-ին կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումն անվանել է միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ առողջապահության համար։ Նա նշել է, որ այն չափավոր ռիսկ է աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից, որտեղ այդ ռիսկը բարձր է:
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում։ Վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղիկ հիվանդության դեմ:
Վարակը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: