00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ոչ մարտական կորուստների հարցում սխալները շտկելու համար լուրջ բան չի արվում. Աբրահամյան

ԶՈՒ ոչ մարտական կորուստների հարցում սխալների շտկման ուղղությամբ որևէ լուրջ գործընթաց տեղի չի ունենում
Բաժանորդագրվել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է զինված ուժերի ոչ մարտական կորուստների վերջին տասնհինգօրյա վիճակագրությանը։
Ակնհայտ է, որ այսօր զինված ուժերում կան կարգապահության հետ կապված բավական լուրջ խնդիրներ, որոնցով էլ պայմանավորված են վերջին կես ամսում գրանցված դեպքերը, իսկ մյուս կողմից բուժապահովումը և համապատասխան հանձնաժողովների գործունեությունը փաստացի ունեցել են մեծ տապալումներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ հայկական ԶՈւ ոչ մարտական կորուստների թիվը վերջին 15 օրում հասել է 5-ի։

«Եռամսյա հավաքի մասնակիցը զորակոչվելուց երկու-երեք օր հետո մահանում է, իսկ ավելի ուշ պարզվում է, որ զորակոչից առաջ պատշաճ բուժզննում կամ հետազոտություն չի իրականացվել, և փաստացի ունենք մահվան դեպք։ Զինված ուժերի ցանկացած զինծառայող` լինի պայմանագրայի՞ն, թե պարտադիր ժամկետային, պետք է մշտապես լինի համապատասխան ծառայությունների բժշկական վերահսկողության ներքո, մարտական հերթապահությունից առաջ պարտադիր անցնի բուժզննում։ Մարդուն, անկախ առողջական վիճակից, մարտական հերթապահության մեջ ընդգրկելն ինքնին բավականին լուրջ խնդիր է»,- ասաց Աբրահամյանը։

Նրա կարծիքով` նման դեպքերը միայն օգոստոսին չեն գրանցվել, ուստի պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ չնայած տարբեր ուղղություններով ակնհայտ տապալումներին` համապատասխան վերլուծություններ չեն արվում, կամ եթե նույնիսկ արվում են, ապա սխալների շտկման ուղղությամբ որևէ լուրջ գործընթաց տեղի չի ունենում, էլ չենք խոսում պատասխանատվության ինստիտուտի մասին, որը, ըստ Աբրահամյանի, լիարժեքորեն բացակայում է։
ՀՀ դիրքերից մեկում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
«Անկախ նրանից, թե ինչ է ասում զորակոչվողը, համապատասխան հանձնաժողովները ստեղծվում են հենց նրա համար, որ ծառայության համար ոչ պիտանի անձինք չզորակոչվեն, որովհետև նրանց զորակոչը կարող է հանգեցնել նույնիսկ մահվան դեպքերի»,- շեշտեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` կոնկրետ վերջին դեպքերն ավելի շատ կապված են զինծառայողների առողջական վիճակի հետ, բայց ընդհանուր առմամբ կարգապահական խնդիրները, որոնք հանգեցնում են ոչ մարտական կորուստների, բնականաբար հետևանքն են զինված ուժերում ստեղծված բարոյահոգեբանական վիճակի։ Ըստ նրա` միշտ հեշտ է ներքևի օղակներում փնտրել պատասխանատուներ և ամեն ինչ բարդել նրանց վրա, թեև դեպքերի գրանցման դեպքում այսպես թե այնպես նրանք պատասխանատվության իրենց բաժինն ունեն, սակայն իրավապահ մարմինների խնդիրն է ամբողջությամբ պարզել հանգամանքներն ու բոլոր օղակների մեղավորության աստիճանը։
Աբրահամյանի պնդմամբ` եթե 44-օրյա պատերազմից հետո դասեր քաղվեին հայկական բանակում ստեղծված իրավիճակից և դրա հետևանքով գրանցվող միջադեպերից, ապա այսօր ցավալի իրադարձությունների մասին չէինք խոսի։
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՊՆ
Լրահոս
0