https://arm.sputniknews.ru/20220816/ukrainan-nranc-hamar-msacu-e-putiny-arevmutqi-qaghaqakanutjan-masin-46800895.html
Ուկրաինան նրանց համար «մսացու» է. Պուտինը` Արևմուտքի քաղաքականության մասին
Ուկրաինան նրանց համար «մսացու» է. Պուտինը` Արևմուտքի քաղաքականության մասին
Sputnik Արմենիա
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է իր ազգային շահերը, ինչպես նաև դաշնակիցների պաշտպանությունը։ 16.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-16T12:38+0400
2022-08-16T12:38+0400
2022-08-16T13:06+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
արևմուտք
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46794902_0:320:3073:2048_1920x0_80_0_0_f896f34427569b778347fb7ab4656e54.jpg
ԵՐԵՎԱն, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ծավալուն գնահատական է տվել Թայվանում «ամերիկյան արկածախնդրությանը» և հայտարարել, որ հակամարտություններն Արևմուտքին անհրաժեշտ են գերիշխանությունը պահպանելու համար։«Դա ոչ թե առանձին վերցված անպատասխանատու քաղաքական գործչի այց էր, այլ ԱՄՆ նպատակաուղղված, գիտակցված ռազմավարություն` ուղղված տարածաշրջանում ու աշխարհում իրավիճակի ապակայունացմանն ու քաոսացմանը»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ԱՄՆ-ն լկտիաբար անհարգալից վերաբերմունք է դրսևորել այլ երկրների ինքնիշխանության և սեփական միջազգային պարտավորությունների նկատմամբ։ ՌԴ նախագահի խոսքով` մանրակրկիտ ծրագրած այդ սադրանքի օգնությամբ արևմտյան էլիտան իր հասարակությանը շեղում է կենսամակարդակի, գործազրկության և չքավորության անկումից։ ԱՄՆ իշխանությունները փորձում են սեփական ձախողումները բարդել այլ երկրների` Ռուսաստանի և Չինաստանի վրա, որոնք պաշտպանում են սեփական տեսակետն ու ինքնիշխան քաղաքականություն են վարում։Նա հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը հուշում է, որ ԱՄՆ-ն փորձում է ձգձգել այդ հակամարտությունը։ Եվ նույնկերպ գործում է` հակամարտություններ հրահրելով Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։ՌԴ առաջնորդը մեղադրել է հավաքական Արևմուտքին եվրոպական անվտանգության համակարգի նպատակաուղղված փլուզման մեջ։«ՆԱՏՕ-ն շարժվում է դեպի Արևելք, ընդլայնում իր ռազմական ենթակառուցվածքը, այդ թվում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրում և բարձրացնում հարձակողական ուժերի հարվածային հնարավորությունները»,- ասել է նա։Պուտինը նշել է, որ խոսքերով դա «երեսպաշտորեն ներկայացվում է որպես Եվրոպայի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտություն, սակայն գործնականում լրիվ հակառակն է տեղի ունենում»։Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն իր գործընկերների հետ միասին ակտիվորեն կատարելագործելու է միջազգային անվտանգության մեխանիզմները։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 174-րդ օրը։
ուկրաինա
արևմուտք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46794902_78:0:2809:2048_1920x0_80_0_0_3b438395c2cacbd68ce9da2a3361177c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, արևմուտք, ամն, видео
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, արևմուտք, ամն, видео
Ուկրաինան նրանց համար «մսացու» է. Պուտինը` Արևմուտքի քաղաքականության մասին
12:38 16.08.2022 (Թարմացված է: 13:06 16.08.2022) Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է իր ազգային շահերը, ինչպես նաև դաշնակիցների պաշտպանությունը։
ԵՐԵՎԱն, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ծավալուն գնահատական է տվել Թայվանում «ամերիկյան արկածախնդրությանը» և հայտարարել, որ հակամարտություններն Արևմուտքին անհրաժեշտ են գերիշխանությունը պահպանելու համար։
«Դա ոչ թե առանձին վերցված անպատասխանատու քաղաքական գործչի այց էր, այլ ԱՄՆ նպատակաուղղված, գիտակցված ռազմավարություն` ուղղված տարածաշրջանում ու աշխարհում իրավիճակի ապակայունացմանն ու քաոսացմանը»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
ԱՄՆ-ն լկտիաբար անհարգալից վերաբերմունք է դրսևորել այլ երկրների ինքնիշխանության և սեփական միջազգային պարտավորությունների նկատմամբ։ ՌԴ նախագահի խոսքով` մանրակրկիտ ծրագրած այդ սադրանքի օգնությամբ արևմտյան էլիտան իր հասարակությանը շեղում է կենսամակարդակի, գործազրկության և չքավորության անկումից։ ԱՄՆ իշխանությունները փորձում են սեփական ձախողումները բարդել այլ երկրների` Ռուսաստանի և Չինաստանի վրա, որոնք պաշտպանում են սեփական տեսակետն ու ինքնիշխան քաղաքականություն են վարում։
«Սեփական գերիշխանությունը պահպանելու համար նրանց կոնֆլիկտներ են անհրաժեշտ։ Այդ է պատճառը, որ նրանք «մսացուի» ճակատագիր են նախապատրաստել Ուկրաինայի ժողովրդի համար, իրականացրել «հակաՌուսաստան» նախագիծը, աչք փակել նեոնացիստական գաղափարախոսության տարածման, Դոնբասի բնակիչների զանգվածային սպանությունների վրա, կիևյան ռեժիմին մատակարարել և շարունակում են մատակարարել սպառազինություն, այդ թվում` ծանր»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը հուշում է, որ ԱՄՆ-ն փորձում է ձգձգել այդ հակամարտությունը։ Եվ նույնկերպ գործում է` հակամարտություններ հրահրելով Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։
ՌԴ առաջնորդը մեղադրել է հավաքական Արևմուտքին եվրոպական անվտանգության համակարգի նպատակաուղղված փլուզման մեջ։
«ՆԱՏՕ-ն շարժվում է դեպի Արևելք, ընդլայնում իր ռազմական ենթակառուցվածքը, այդ թվում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրում և բարձրացնում հարձակողական ուժերի հարվածային հնարավորությունները»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ խոսքերով դա «երեսպաշտորեն ներկայացվում է որպես Եվրոպայի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտություն, սակայն գործնականում լրիվ հակառակն է տեղի ունենում»։
Նա հիշեցրել է, որ միևնույն ժամանակ, ՌԴ-ի կողմից նախորդ տարվա դեկտեմբերին առաջ քաշած փոխադարձ անվտանգության միջոցների վերաբերյալ առաջարկները հերթական անգամ անտեսվել են։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն իր գործընկերների հետ միասին ակտիվորեն կատարելագործելու է միջազգային անվտանգության մեխանիզմները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 174-րդ օրը։