00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոննաներով քարեր և երկաթներ են քանդել. «Սուրմալուում» փրկարարներին օգնում են կամավորները

© Sputnik / Ashot Safaryan«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Բաժանորդագրվել
Արդեն երրորդ օրն է` «Սուրմալուում» որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Տեղում շուրջօրյա աշխատում են ԱԻՆ աշխատակիցներ, ոստիկաններ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՈՄԱ-ի ներկայացուցիչներ, կամավորներ: Sputnik Արմենիան շփվել է դեպքի վայրում աշխատող մարդկանց հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հրատեխնիկայի պահեստի պայթյունի հետևանքով արդեն 16 մարդու դի է հայտնաբերվել, որոնվում է 2 անձ: Փլատակները մաքրելու գործին ավելի քան 150 մարդ է մասնակցում, ավելի քան մեկ տասնյակ միավոր տեխնիկա: Աշխատանքը բարդացնում է քառասուն աստիճանին հասնող շոգը։
Այնտեղ, որտեղ տեխնիկան նպատակահարմար չէ օգտագործել (բեկորների տակ մնացած մարդկանց մարմինները պատահաբար վնասելու վտանգ կա, հաշվի առնելով հրդեհը` մարդկանց ողջ վիճակում գտնելու հնարավորությունը զրոյական է), փրկարարները երբեմն ստիպված են ձեռքով քանդել ու տեղափոխել հսկայական բետոնե բեկորներն ու քարերը։

Կամավորների փորձն ու գիտելիքները շատ օգտակար են

«Մեր տղաների գլխավոր հատկանիշներից է կազմակերպվածությունն ու համակարգումը, ինչպես նաև խուճապի չմատնվելու ունակությունը։ Մենք առավելագույնս ջանքեր ենք գործադրում փրկարարներին օգնելու համար։ Այստեղ մոտ 20 մարդ ունենք, օրվա ավարտին 50-60 կլինի։ Պարբերաբար ռոտացիա է արվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) կազմակերպության ներկայացուցիչներից Թովմաս Ծատուրյանը։
© Sputnik / Ashot SafaryanԹովմաս Ծատուրյանը
Волонтер организации Искусство выживания Товмас Цатурян на месте пожара и обрушения тц Сурмалу (16 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Թովմաս Ծատուրյանը
ԱԻՆ փրկարար ջոկատներից մեկի հրամանատար, փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը փրկարարական գործողությանը մասնակցում է ողբերգության գրեթե առաջին րոպեներից: Ասում է` հենց սկզբից շատ դժվար էր, քանի որ անհրաժեշտ էր հասկանալ, գլուխ հանել իրավիճակից։
Այդպես է լինում ցանկացած աղետի և արտակարգ իրավիճակի ժամանակ: Սկզբում որոշակի իրարանցում է լինում։ Բայց հետո գործողությունների ճիշտ ալգորիթմ են գտնում։ Ջոկատի հրամանատարն ասում է, որ հիմա փրկարարների գործողություններն ավելի հստակ ու արդյունավետ են դարձել։
«Մինչ տեխնիկա օգտագործելը մեր փրկարարներն աշխատում են ձեռքով, հատուկ ակուստիկ սարքավորումների օգնությամբ, նաև հատուկ պատրաստված շներ են օգտագործում։ Միայն դրանից հետո է տեխնիկան տվյալ հատվածին մոտենում»,- ասաց նա։
Այս հրապարակման նախապատրաստման պահին փլատակների տակ դեռ մարդիկ կային։ Չափազանց բարդ է հասկանալ, թե որտեղ նրանք կարող են լինել, որ հատվածում, ինչ պատի տակ։ Դրա համար էլ փրկարարները ստիպված են լինում տոննաներով քարեր ու երկաթ մաքրել։
«Մենք փլատակների տակից ոչ մի ձայն չենք լսում։ Բայց պետք է քրտնաջան աշխատել: Մեզ համար ամենակարևորը մարդկային կյանքերն են»,- ասում է Բիձյանը։
© Sputnik / Ashot SafaryanՍերգեյ Բիձյանը «Սուրմալուում»
Командир спасательного отряда МЧС, подполковник Сергей Бидзян на месте пожара и обрушения тц Сурмалу (16 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Սերգեյ Բիձյանը «Սուրմալուում»
Ինչպես արդեն նշվել է, ԱԻՆ աշխատակիցներին օգնում են կամավորները, սովորական քաղաքացիները։ Եվ մինչ մենք նկարահանում ենք դեպքի վայրը, ուղեփակոցի մոտ հավաքվում են հերթափոխի եկած երիտասարդ տղաները։ Ոստիկանները գրանցում են նրանց անունները, երբ 10 հոգանոց խումբ է ձևավորվում, կամավորներին ներս են թողնում։ Նրանցից մեկը՝ 25-ամյա Էմիլ Ղազարյանը, մարզիկ է, զբաղվում է կարատեով, մասնակցել է Արցախի 44-օրյա պատերազմին։

«Ուժ ունեմ, ֆիզիկական տվյալներ կան։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք ընկերներին ու հայրենակիցներին օգնելու համար»,- ասում է Ղազարյանը։

Կամավորներին և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին օգնում են Կարմիր Խաչի ներկայացուցիչները՝ ջուր ու սնունդ բերելով:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է։ Երկու անձանց դեռ որոնում են։
Լրահոս
0