https://arm.sputniknews.ru/20220816/surmalui-pajtjuni-gvortsvov-kentrvoni-sepakanatery-der-chi-harcaqnnvel-46830684.html
«Սուրմալուի» պայթյունի գործով կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել
«Սուրմալուի» պայթյունի գործով կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել
Sputnik Արմենիա
Առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի դեպքով նախաքննությունը շարունակվում է։ 16.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-16T18:29+0400
2022-08-16T18:29+0400
2022-08-16T23:45+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46721218_0:13:1600:913_1920x0_80_0_0_48c1f8f39f9d05e32aca82059b729ca5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով ավելի քան 2 տասնյակ մարդ է հարցաքննվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 3 հոգու փնտրում են։Երևանի ԲԿ-ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում է ստանում 7 անձ։Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46721218_70:0:1494:1068_1920x0_80_0_0_ac84361d96b99c923e1e34c19441859e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, հարցաքննություն
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, հարցաքննություն
«Սուրմալուի» պայթյունի գործով կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել
18:29 16.08.2022 (Թարմացված է: 23:45 16.08.2022) Առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի դեպքով նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով ավելի քան 2 տասնյակ մարդ է հարցաքննվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից։
Իսկ հարցին, թե հարցաքննվել է արդյոք առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զաքարյանը, պատասխանեցին` դեռ ոչ։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ է մահացել,
3 հոգու փնտրում են։
Երևանի ԲԿ-ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում է ստանում 7 անձ։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։