00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոյգուն Պապիկյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

© Photo : official site of MoD of RFՀայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շոյգուն Պապիկյանին ասել է, որ կարևոր է շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումը։
ԵՐԵՎԱՆ, 16 Օգոստոս – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր բանակցություններ է վարել աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի շրջանակում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր:

«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Մենք նախկինի պես վստահ ենք, ինչպես և դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարի ռեժիմի պահպանումն է շփման գծի ողջ երկայնքով»",- հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը բանակցությունների ընթացքում:

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ «Բանակային միջազգային խաղերի» և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացմանը մասնակցելու, ինչպես նաև Մոսկվայի միջազգային անվտանգության խորհրդաժողովում աշխատանքի համար:
Իր հերթին ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակը:
«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Նշենք, որ Միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի X համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 70 երկրների ավելի քան 700 պատվիրակներ: Խորհրդաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 35 երկրների պաշտպանության նախարարներ։ Բացի այդ, համաժողովին մասնակցում են վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Լրահոս
0