https://arm.sputniknews.ru/20220816/rus-ughghapar-ekeghecin-patrast-e-ajakcel-surmalui-pajtjunic-tuzhatsnerin-46823291.html
Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է աջակցել «Սուրմալուի» պայթյունից տուժածներին
Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է աջակցել «Սուրմալուի» պայթյունից տուժածներին
Sputnik Արմենիա
Պատրիարքը ցավակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ու ՀՀ վարչապետին։ 16.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-16T16:26+0400
2022-08-16T16:26+0400
2022-08-16T17:01+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41238930_0:250:2976:1924_1920x0_80_0_0_2d9b81199ed3fd552784193570c0ff71.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին։ Այս մասին ասվում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ցավակցական ուղերձում։«Խորապես ապրումակցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունը փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի արհավիրքը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին»,- ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված ցավակցական ուղերձում:Պատրիարք Կիրիլը ցավակցություն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` հույս հայտնելով, որ ողորմած Արարիչը զոհերի հոգիներին խաղաղություն կտա երկնային տանը, շուտափույթ առողջացում կշնորհի վիրավորներին և կսփոփի սգացողներին։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է։Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում է ստանում 7 անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41238930_245:0:2976:2048_1920x0_80_0_0_c0fae15d93724c45707c3958c6ee5cbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա
Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է աջակցել «Սուրմալուի» պայթյունից տուժածներին
16:26 16.08.2022 (Թարմացված է: 17:01 16.08.2022) Պատրիարքը ցավակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ու ՀՀ վարչապետին։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին։ Այս մասին ասվում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ցավակցական ուղերձում։
«Խորապես ապրումակցում եմ եղբայրական
Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունը փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի արհավիրքը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին»,- ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված ցավակցական ուղերձում:
Պատրիարք Կիրիլը ցավակցություն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` հույս հայտնելով, որ ողորմած Արարիչը զոհերի հոգիներին խաղաղություն կտա երկնային տանը, շուտափույթ առողջացում կշնորհի վիրավորներին և կսփոփի սգացողներին։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում է ստանում 7 անձ։