https://arm.sputniknews.ru/20220816/lvorium-vitshabanutjunn-avartvel-e-krakvocnervov-51-amja-tghamardy-mahacel-e-46798375.html
Լոռիում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 51-ամյա տղամարդը մահացել է
Լոռիում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 51-ամյա տղամարդը մահացել է
Sputnik Արմենիա
Գյուղացիները վիճել են, քաշքշել իրար, հայհոյել, հետո նրանցից մեկը գնացել է, տնից վերցրել որսորդական հրացանը, վերադարձել ու 2 կրակոց արձակել։ 16.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-16T12:02+0400
2022-08-16T12:02+0400
2022-08-16T12:04+0400
լոռի
սպանություն
գյուղ
հրացան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108240105_6:0:1371:768_1920x0_80_0_0_2e33e8f548580ea6efe77d84a2fa9ef6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երեկ երեկոյան Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։Օգոստոսի 15-ին` ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգեր է ստացել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:Պարզվել է, որ մոտավորապես 17։30-ին Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճել են, քաշքշել իրար, հայհոյել։ Դրանից հետո 54-ամյա տղամարդն իր «ՈւԱԶ»-ով գնացել և տնից վերցրել է երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ 2 անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա։ Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը հայտնաբերվել է և ձերբակալվել:Երևանում մոր սպանության մեջ կասկածվում է 17-ամյա որդին
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108240105_176:0:1200:768_1920x0_80_0_0_daa7b82092b0bc1a8e0b05e02024559f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոռի, սպանություն, գյուղ, հրացան
լոռի, սպանություն, գյուղ, հրացան
Լոռիում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 51-ամյա տղամարդը մահացել է
12:02 16.08.2022 (Թարմացված է: 12:04 16.08.2022) Գյուղացիները վիճել են, քաշքշել իրար, հայհոյել, հետո նրանցից մեկը գնացել է, տնից վերցրել որսորդական հրացանը, վերադարձել ու 2 կրակոց արձակել։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երեկ երեկոյան Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանությունը։
Օգոստոսի 15-ին` ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգեր է ստացել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:
Պարզվել է, որ մոտավորապես 17։30-ին Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճել են, քաշքշել իրար, հայհոյել։ Դրանից հետո 54-ամյա տղամարդն իր «ՈւԱԶ»-ով գնացել և տնից վերցրել է երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ 2 անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա։ Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը հայտնաբերվել է և ձերբակալվել: