00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրաքի կառավարությունը կընդունի դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի հաջողված փորձը

© Photo : official site of MESCS of RA ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին
Բաժանորդագրվել
Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին հուշանվեր է հանձնել Ժաննա Անդրեասյանին և հրավիրել Իրաք՝ անձամբ ծանոթանալու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներին:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին, հայտնում են նախարարությունից:
Ժաննա Անդրեասյանն Իրաքի կրթության նախարարության տեխնիկական հարցերով փոխնախարար Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է դպրոցական սննդի ծրագիրը, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ:
© Photo : official site of MESCS of RA ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին
Замминистра ОНКС РА Жанна Андреасян на встрече с заместителем министра по техническим вопросам Министерства образования Ирака Хусейном Сабри Хамадом Аль-Лами (16 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին
«Ուրախ եմ, որ փորձի փոխանակման և համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք անձամբ հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՀ դպրոցներում ներդրված սննդի ապահովման ծրագրի աշխատանքներին»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ 2010 թվականից Հայաստանի բոլոր մարզերում ՊՀԾ-ն և ՀՀ կառավարությունը իրականացնում են դպրոցական սննդի ծրագիրը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակներից է դպրոցական սննդի կառավարման ազգային կարողությունների բարելավումը:
Ծրագրի աստիճանական ազգայնացումը սկսվել է 2017 թ.-ին, երբ ՊՀԾ-ն յուրաքանչյուր տարի մեկ մարզում դպրոցական սննդի ապահովման կառավարումը փոխանցել է ազգային ծրագրի կառույցին՝ մինչև 2023 թ. ծրագրի լիարժեք ազգայնացման նպատակով:
Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին նշել է, որ Իրաքի կառավարությունը, ընդունելով դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի հաջողված փորձը, ցանկություն ունի ուսումնասիրել Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Իրաքի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստան այցի նպատակն է Իրաքի կրթության նախարարությանը և կառավարական այլ շահագրգիռ կողմերին փոխանցել Հայաստանի կառավարության կողմից գործարկվող Ազգային դպրոցական սննդի ապահովման ծրագրի փորձն ու ռազմավարությունը՝ միաժամանակ հայ գործընկերներին ներկայացնելով արտակարգ իրավիճակներում դպրոցական սննդի ապահովման գործընթացի նախագծման և իրականացման իրաքյան փորձը։
Հանդիպման ավարտին Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին հուշանվեր է հանձնել Ժաննա Անդրեասյանին և հրավիրել Իրաք՝ անձամբ ծանոթանալու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներին:
Լրահոս
0