00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ենք ցանկացած արտակարգ դեպքում դավադրություն որոնում, և ո՞րն է ելքը

© Sputnik / Asatur Yesayants«Սուրմալուի» պայթյունից հետո
«Սուրմալուի» պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
«Սուրմալուի» պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Չի եղել մեզ մոտ գեթ մեկ արտակարգ դեպք, որը դավադրության բազմաթիվ տեսություններ չծնի։
Դա հատկապես վառ է արտահայտվում այն ժամանակ, երբ հանրությունն ընկճված ու հուսալքված է։ Բայց սա զուտ հայաստանյան երևույթ չէ։ Եթե հարցնեք՝ ո՞վ է սպանել Ջոն Քենեդիին, որոշ ամերիկացիներ համոզված կպատասխանեն՝ իհարկե, մեր հատուկ ծառայությունները, որոնք նաև կազմակերպել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և պարբերական զանգվածային սպանությունները դպրոցներում։ Իսկ երկու տարի առաջ, երբ տարածում ստացավ կորոնավիրուսի համավարակը, Հանրապետական կուսակցության համակիրների 44 տոկոսը հարցումների ժամանակ պնդեց` Բիլ Գեյթսն է արել մարդկանց մարմնի մեջ չիփեր տեղադրելու համար։ Պատկերացրեք՝ ամերիկյան երկու գլխավոր կուսակցություններից մեկի ընտրողների 44 տոկոսը։
Կոնսպիրոլոգիական վարկածներ տարածողները, բնականաբար, չեն սիրում, երբ իրենց անվանում են դավադրության տեսություններին հավատացողներ, նրանք նախընտրում են «սկեպտիկ» բնորոշումը, այսինքն՝ ընդամենը խիստ քննադատաբար եմ վերաբերվում ամեն ինչին, իսկ դրանում որևէ վատ բան չկա։ Սակայն որոշ դեպքերում դա կարող է բացասական հետևանքներ ունենալ՝ օրինակ, չեմ հավատում, որ կորոնավիրուս իրոք կա, դա դեղագործական ընկերությունների հնարածն է, և ուրեմն հիվանդությունից պաշտպանվելու համար ոչինչ չեմ անում։ Բայց ախր նման մտածողությունը նաև շրջապատի համար է վտանգավոր։
© SputnikԻնչու ենք ցանկացած արտակարգ դեպքում անպայման դավադրություն որոնում
Ինչու ենք ցանկացած արտակարգ դեպքում անպայման դավադրություն որոնում - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Ինչու ենք ցանկացած արտակարգ դեպքում անպայման դավադրություն որոնում
Հնարավո՞ր է արդյոք տարհամոզել դավադրության տեսությանը հավատացողին։ Մասնագետները պնդում են՝ ո՛չ, հնարավոր չէ։ Այն բանում, որ փորձագետների այս եզրակացությունը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը, ինքս համոզվել եմ սոցիալական ցանցերի փորձից։ Սկզբում, երբ տեսնում էի, որ ընդդիմախոսը պարզապես անհեթեթ փաստարկներ էր բերում, համբերատար փորձում էի փաստերով ապացուցել, որ ինքը սխալվում է։ Ի պատասխան հայհոյանք ու վիրավորական որակումներ էի ստանում, ինչից հետո ուղղակի դադարեցի վիճել մարդկանց հետ։ Հետո արդեն մի շարք գիտական լուրջ ուսումնասիրություններ կարդացի, որոնց հեղինակները բացատրում էին այս երևույթի էությունը։
Երբ մենք տառապում ենք, սովորաբար գտնում ենք երկու բացատրություն։ Առաջին՝ ոչ մի արտառոց բան չի պատահել, բոլորն էլ ժամանակ առ ժամանակ տառապում են։ Եվ երկրորդ՝ ինքս եմ մեղավոր։ Բայց կան մարդիկ, որոնք անմիջապես գտնում են երրորդ պատասխանը՝ նրա՛նք են մեղավոր։ Այդ «նրանքը» կարող է լինել նույն Բիլ Գեյթսը, ընդհանրապես Ամերիկան կամ Ռուսաստանը, ընդդիմությունը, որի անիմաստ հանրահավաքներն ու երթերը կազմակերպում են կոռումպացված նախկինները և, իհարկե, սեփական երկրի իշխանությունները, որոնց ապաշնորհ ու անտաղանդ քաղաքականությունն այս օրի է հասցրել ոչ միայն ողջ երկիրը, այլև անձամբ ձեզ։
Մարդը, որը հավատում է դավադրության տեսությանը, իր համոզմունքը կպաշտպանի մինչև վերջ։ Եվ եթե նույնիսկ պաշտոնապես ապացուցվի, որ այսինչ դժբախտ պատահարն անվտանգության կանոններն անտեսելու հետևանք է, միևնույն է, հնչելու է՝ օլիգարխներից մեկն է կազմակերպել՝ ոչնչացված օբյեկտի տեղում սուպերմարկետ կամ հյուրանոց կառուցելու համար։
Ամերիկացի փորձագետ Ռեյչել Ռունելսը արդարացիորեն նկատում է. «Փորձել տարհամոզել դավադրության տեսությունների կողմնակցին նույնն է, ինչ փորձել հավատափոխ անել մարդուն, քանզի ցանկացած հակափաստարկ նա պարզապես մերժում է»։ Խոստովանե՛ք, քանի՜ անգամ եք նման մարդկանցից լսել հայտնի արհամարհական ու հեգնական պնդումը. «Էդքան միամի՞տ եք, որ հավատում եք, որ այս ամենը պատահականություն էր»։
Մասնագետները վաղուց են հիմնավորել այս երևույթի պատճառը՝ ուղղակի շատերը վախենում են բազմազան ու անհասկանալի իրականությունից, նրանց ուզածը պարզ, երբեմն շատ պարզունակ բացատրություններն են։ Սա հրաշալի գիտեն քաղաքական գործիչները, որոնք իրենց հավաքներում հենց պրիմիտիվ պատասխաններ են առաջարկում կողմնակիցներին, որոնք մեծ հաճույքով ընդունում են իրենց կուռքի ասածները որպես բարձրագույն ճշմարտություն։ Որոշ գիտնականներ պնդում են, որ սա դեռ նախնադարյան ժամանակներից է գալիս, երբ մարդը ամենահասարակ բացատրություններն էր փնտրում՝ հաղթահարելու ֆիզիկական վախը անորոշ ու բարդ աշխարհի հանդեպ։
Ի՞նչ անել դավադրության տեսություններին հավատացողների տոկոսը հասարակությունում սահմանափակելու համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս՝ իշխանությունները պետք է անընդհատ սերտ կապ պահպանեն ժողովրդի հետ, չթաքցնեն իրականությունը, մանավանդ ծանր պահերին և արտակարգ դեպքերի ժամանակ, անպայման ներգրավեն քաղաքացիներին կարևոր որոշումների ընդունմանը, որպեսզի հասարակ մարդը չզգա, որ ձայնազուրկ է, խաբված և իշխանությունից օտարված։
Ցավոք, ոչ բոլոր կառավարություններն են հետևում այս խորհուրդներին։ Եվ դա միանգամայն հասկանալի է՝ անորոշ իրականությունից վախեցող և պարզագույն բացատրություններով բավարարվող մարդուն շատ ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել և համոզել, որ համընդհանուր երջանկություն ունակ է ապահովել միմիայն մեր ամենագետ իշխանությունը։
«Սուրմալուն» պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Քննչական խումբը սկսել է աշխատել «Սուրմալուի» պայթյունի վայրում
Լրահոս
0