00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնել Սանոսյանը Սիսիանում բանակցել է ճանապարհը փակած վարորդների հետ

Գնել Սանոսյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Գնել Սանոսյան. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարորդներին առայժմ չեն տուգանի, նրանց պահանջները կդիտարկեն մի քանի օրվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բանակցել է Սիսիանի շրջանում Հայաստան-Իրան ճանապարհը փակած վարորդների հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
Sputnik Արմենիան երեկ գրել էր, որ տասնյակ բեռնատարներ փակել են Մեղրի-Երևան ճանապարհի երթևեկելի գծերից մեկը Սիսիանի մոտ գտնվող կշռման կետի դիմաց։ Վարորդները պահանջում էին տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա, քանի որ հենց այդքան է Իրանում թույլատրելի սահմանաչափը։
«Նախարարը հանդիպել է վարորդների հետ, պայմանավորվել են ճանապարհն այս պահի դրությամբ բացել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հիմա այնտեղ կանգնած մեքենաները կկշռվեն, և որոնք նորմայի սահմաններում են, կանցնեն, որպեսզի խցանումը բացվի»,-ասաց Հարությունյանը։
Բացի այդ, վարորդները 4 պահանջից բաղկացած ցուցակ են ներկայացրել նախարարին։ Սյունիքի մարզից վերադառնալուց հետո Սանոսյանը դրանք կքննարկի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության ներկայացուցիչների և հենց վարորդների հետ:
Բեռնատարների վարորդներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ հանդիպման արդյունքում նախարարը խոստացել է լուծում գտնել 2-3 օրվա ընթացքում:
«Սանոսյանն ասաց, որ վարորդների առաջարկած միանգամից 4 կետի մասին պատասխանել չի կարող։ Հիմա մեքենաները կշռվում են, բայց տուգանքներ չեն գրում։ Նախարարն ասաց` 2-3 օրվա ընթացքում 3-4 վարորդ ընտրենք, որոնց հետ կքննարկեն հարցը»,-ասաց Կարենը։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության մամուլի ծառայության ղեկավար Ելենա Զոհրաբյանն իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենք տեղյակ են խնդրի մասին:
«Մենք խոշոր բեռնափոխադրող ընկերություններին և ֆիզիկական անձանց ծանուցել ենք թույլատրելի ծանրաբեռնվածության վերաբերյալ դեռ նախքան կշեռքների տեղադրումը, ինչպես էլեկտրոնային փոստի, այնպես էլ պաշտոնական հաղորդագրությունների և ԶԼՄ-ների հաղորդագրությունների միջոցով։ Վարորդները պահանջում են, որ փոխվի առավելագույն սահմանաչափը, որովհետև Մեղրիի սահմանային անցակետում իրենց ոչ ոք չի զգուշացրել գերբեռնվածության մասին»,- ասաց Զոհրաբյանը։
Բայց բանն այն է, որ այդ նորմերը սահմանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ տեսչությունը դրանք վերանայելու որևէ լիազորություն չունի, միայն արձանագրում է անհամապատասխանությունը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տեսչությունից հայտնել էին, որ նախատեսվում է երկրի տարբեր շրջաններում 7 ներկառուցված ավտոմոբիլային կշեռքներ տեղադրել:
Լրահոս
0