https://arm.sputniknews.ru/20220816/amni-gvortsvoghutjunnery-karvogh-en-mijukajin-terutjunneri-anmijakan-bakhman-pattshar-darnal-46788752.html
ԱՄՆ–ի գործողությունները կարող են միջուկային տերությունների անմիջական բախման պատճառ դառնալ
ԱՄՆ–ի գործողությունները կարող են միջուկային տերությունների անմիջական բախման պատճառ դառնալ
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել միջուկային ոլորտում սեփական քաղաքականությանը։ 16.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-16T09:36+0400
2022-08-16T09:36+0400
2022-08-16T09:45+0400
ռուսաստան
ամն
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/06/24014324_0:0:1601:901_1920x0_80_0_0_8f98abc1f112f0745ff419cc961c5c50.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում ՌԴ–ի հետ հիբրիդային դիմակայության մեջ ներքաշելու ԱՄՆ–ի քայլերը կարող են միջուկային տերությունների միջև սրացման և անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը։Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ ուշադրություն են դարձրել ԱՄՆ վարչակազմի հռետորաբանությանն առ այն, որ ՌԴ գործողություններն իբր չեն համապատասխանում պատասխանատու միջուկային տերության կարգավիճակին։Դեսպանատան կարծիքով` սարսափելի է լսել միջուկային ոլորտում անպատասխանատվության վերաբերյալ մեղադրանքները մի երկրից, որը ատոմային ռմբակոծության է ենթարկել Հիրոսիմայի և Նագասակիի խաղաղ բնակչությանը։ԱՄՆ-ն Ռուսաստանի մեջ Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պես կիբեռսպառնալիք է տեսնում«Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի հետ հիբրիդային առճակատման մեջ ներքաշելու ամերիկյան քայլերը կարող են միջուկային տերությունների միջև անկանխատեսելի սրացման և անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ», – ասվում է դեսպանատան Telegram–յան ալիքում հրապարակած հայտարարությունում։ՌԴ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել միջուկային ոլորտում սեփական քաղաքականությանը, ոչ թե անհիմն մեղադրանքներ հնչեցնել այն երկրների հասցեին, որոնց աշխարհակարգի վերաբերյալ հայացքները չեն համընկնում Միացյալ Նահանգների հայացքների հետ։Պետդեպում անհնար են համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի կարգավիճակի փոփոխությունը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/06/24014324_62:0:1307:934_1920x0_80_0_0_da93e8542b3be3ea27041ee9de081a7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, մեղադրանք
ռուսաստան, ամն, մեղադրանք
ԱՄՆ–ի գործողությունները կարող են միջուկային տերությունների անմիջական բախման պատճառ դառնալ
09:36 16.08.2022 (Թարմացված է: 09:45 16.08.2022) ՌԴ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել միջուկային ոլորտում սեփական քաղաքականությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում ՌԴ–ի հետ հիբրիդային դիմակայության մեջ ներքաշելու ԱՄՆ–ի քայլերը կարող են միջուկային տերությունների միջև սրացման և անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ ուշադրություն են դարձրել ԱՄՆ վարչակազմի հռետորաբանությանն առ այն, որ ՌԴ գործողություններն իբր չեն համապատասխանում պատասխանատու միջուկային տերության կարգավիճակին։
Դեսպանատան կարծիքով` սարսափելի է լսել միջուկային ոլորտում անպատասխանատվության վերաբերյալ մեղադրանքները մի երկրից, որը ատոմային ռմբակոծության է ենթարկել Հիրոսիմայի և Նագասակիի խաղաղ բնակչությանը։
«Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի հետ հիբրիդային առճակատման մեջ ներքաշելու ամերիկյան քայլերը կարող են միջուկային տերությունների միջև անկանխատեսելի սրացման և անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ», – ասվում է դեսպանատան Telegram–յան ալիքում հրապարակած հայտարարությունում։
ՌԴ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել միջուկային ոլորտում սեփական քաղաքականությանը, ոչ թե անհիմն մեղադրանքներ հնչեցնել այն երկրների հասցեին, որոնց աշխարհակարգի վերաբերյալ հայացքները չեն համընկնում Միացյալ Նահանգների հայացքների հետ։