https://arm.sputniknews.ru/20220816/ahazang-gjumrium-taratsqajin-harkajin-teschutjunum-pajtucik-ka-46814472.html
Ահազանգ Գյումրիում. տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա
Ահազանգ Գյումրիում. տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա
Sputnik Արմենիա
Տարածքը սահմանազատել են, սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ 16.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-16T14:27+0400
2022-08-16T14:27+0400
2022-08-16T14:43+0400
հայաստան
ահազանգ
գյումրի
պայթուցիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2273/83/22738308_0:84:1601:984_1920x0_80_0_0_6eab30e900cdbcde9db4ee44e6f80ab3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։Նա տեղեկացրեց, որ երեկ ևս ահազանգ եղել է նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, բայց պարզվել է, որ ահազանգը կեղծ է։Հիշեցնենք` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր` ժամը 10:05-ին, ահազանգ էր ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Հետո ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ ԱԻՆ մամուլի ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից տեղազննման աշխատանքների արդյունքում Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Չարբախ», «Շենգավիթ», «Բաղրամյան» կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2273/83/22738308_88:0:1511:1067_1920x0_80_0_0_ddb9d3edeb0be090b60498f7b1313842.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ահազանգ, գյումրի, պայթուցիկ
հայաստան, ահազանգ, գյումրի, պայթուցիկ
Ահազանգ Գյումրիում. տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա
14:27 16.08.2022 (Թարմացված է: 14:43 16.08.2022) Տարածքը սահմանազատել են, սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։
«Այս պահին տարածքը սահմանազատված է, և սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում»,– ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ երեկ ևս ահազանգ եղել է նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, բայց պարզվել է, որ ահազանգը կեղծ է։
Հիշեցնենք` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր` ժամը 10:05-ին,
ահազանգ էր ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Հետո ռումբի մասին
ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ ԱԻՆ մամուլի ծառայությունն ավելի ուշ
հայտնեց, որ ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից տեղազննման աշխատանքների արդյունքում Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Չարբախ», «Շենգավիթ», «Բաղրամյան» կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։