00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանին վիրահատել են

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022
Աղվան Հովսեփյան
Բաժանորդագրվել
ՔԿ նախկին նախագահն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Վիրահատությունը տևել է մոտ 1 ժամ 30 րոպե, վիրահատությունը, ըստ բժիշկների, անցել է բարեհաջող։ Այժմ Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Աղվան Հովսեփյանը մշտական խնամքի կարիք ունի. որքա՞ն գրավ են առաջարկում պաշտպանները
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Նա օգոստոսի 16-ից ազատության մեջ է, 100 մլն դրամ գրավ է վճարվել։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Լրահոս
0