https://arm.sputniknews.ru/20220815/ukrainan-lajnatsaval-sadranqner-e-patrastum-zapvorvozhiei-aek-i-shrjanum-rd-pn-46783719.html
Ուկրաինան լայնածավալ սադրանքներ է պատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում. ՌԴ ՊՆ
Ուկրաինան լայնածավալ սադրանքներ է պատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Դրանք իրականացնելու համար արդեն Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաք է ժամանել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդը՝ թվով... 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T23:35+0400
2022-08-15T23:35+0400
2022-08-15T23:36+0400
զապորոժիե
ատոմակայան
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կիևը մասշտաբային սադրանքներ է պատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:«Հավաստի հայտնի է, որ դրանց իրագործման համար Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաք է ժամանել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդը՝ թվով մինչև հազար զինծառայողներով, որոնք ապահովված են տեղանքի ռադիոակտիվ աղտոտման պայմաններում գործողությունների համար նախատեսված պաշտպանական հանդերձանքի հատուկ կոմպլեկտներով, ինչպես նաև ՌՔԿ հետախուզության և վերահսկողության տեխնիկական միջոցներով»,-ասել է Միզինցևը:Նա նշել է, որ այդ սադրանքների արդյունքում կարող է իրական սպառնալիք առաջանալ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի միջուկային անվտանգության համար, իսկ Կիևի հանցավոր ռեժիմն ու Արևմուտքի երկրները արդեն իսկ մշակված սցենարով՝ ԶԼՄ-ներում լայն լուսաբանմամբ, հնարավոր հետևանքների համար կմեղադրեն ռուս զինվորականներին:Նա հերթական անգամ ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը և Դոնբասի ժողովրդական հանրապետությունների զորքերը հարվածներ չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, մարդասիրաբար են վերաբերվում քաղաքացիական բնակչությանը և խաղաղ բնակիչներին համակողմանի օգնություն են ցուցաբերում:«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում՝ Ավդեևկայում, մանկապարտեզում տեղակայված են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներ, պարագծով բլոկպոստներ են տեղադրված, ընդ որում՝ հաստատության շրջակայքն ականապատված է, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր չի զգուշացվել»,-հայտնել է Միզինցևը:Նրա խոսքով՝ Արտեմովսկում ազգայնական գումարտակների գրոհայինները թիվ 7 դպրոցում հենակետ ու զինամթերքի պահեստ են կահավորել, իսկ հարակից տարածքում տեղակայել են հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ընդ որում՝ մերձակա տներից խաղաղ բնակիչների տարհանում չի իրականացվել:Բացի այդ, Նիկոլաևկայի թիվ 1 մանկապարտեզում տեղակայված են ուկրաինացի զինվորականներ, նախադպրոցական հաստատության անմիջական հարևանությամբ հրետանու դիրքեր են տեղադրված:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 173-րդ օրը։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինան լայնածավալ սադրանքներ է պատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում. ՌԴ ՊՆ
23:35 15.08.2022 (Թարմացված է: 23:36 15.08.2022) Դրանք իրականացնելու համար արդեն Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաք է ժամանել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդը՝ թվով մինչև հազար զինծառայողներով:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կիևը մասշտաբային սադրանքներ է պատրաստում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Հավաստի հայտնի է, որ դրանց իրագործման համար Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաք է ժամանել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի առանձին գունդը՝ թվով մինչև հազար զինծառայողներով, որոնք ապահովված են տեղանքի ռադիոակտիվ աղտոտման պայմաններում գործողությունների համար նախատեսված պաշտպանական հանդերձանքի հատուկ կոմպլեկտներով, ինչպես նաև ՌՔԿ հետախուզության և վերահսկողության տեխնիկական միջոցներով»,-ասել է Միզինցևը:
Նա նշել է, որ այդ սադրանքների արդյունքում կարող է իրական սպառնալիք առաջանալ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի միջուկային անվտանգության համար, իսկ Կիևի հանցավոր ռեժիմն ու Արևմուտքի երկրները արդեն իսկ մշակված սցենարով՝ ԶԼՄ-ներում լայն լուսաբանմամբ, հնարավոր հետևանքների համար կմեղադրեն ռուս զինվորականներին:
«Բացի այդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրախովկա բնակավայրում ազգայնականները ականապատել են Վոլչյա գետի վրայով անցնող երկու ավտոմոբիլային կամուրջները, որոնք մտադիր են պայթեցնել և ռուսական զինված ուժերին մեղադրել տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների վրա իբր ոչ ընտրողական հարվածների համար», - հայտնել է Միզինցևը:
Նա հերթական անգամ ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը և Դոնբասի ժողովրդական հանրապետությունների զորքերը հարվածներ չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, մարդասիրաբար են վերաբերվում քաղաքացիական բնակչությանը և խաղաղ բնակիչներին համակողմանի օգնություն են ցուցաբերում:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում՝ Ավդեևկայում, մանկապարտեզում տեղակայված են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներ, պարագծով բլոկպոստներ են տեղադրված, ընդ որում՝ հաստատության շրջակայքն ականապատված է, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր չի զգուշացվել»,-հայտնել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ Արտեմովսկում ազգայնական գումարտակների գրոհայինները թիվ 7 դպրոցում հենակետ ու զինամթերքի պահեստ են կահավորել, իսկ հարակից տարածքում տեղակայել են հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ընդ որում՝ մերձակա տներից խաղաղ բնակիչների տարհանում չի իրականացվել:
Բացի այդ, Նիկոլաևկայի թիվ 1 մանկապարտեզում տեղակայված են ուկրաինացի զինվորականներ, նախադպրոցական հաստատության անմիջական հարևանությամբ հրետանու դիրքեր են տեղադրված:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 173-րդ օրը։