00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիսիանի մոտ բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են անում. պահանջում են կշռման քաշը փոխել

Բաժանորդագրվել
Գերբեռնվածության պատճառով նրանց բոլորին տուգանքներ են սպառնում։
Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում տասնյակ բեռնատարներ կուտակվել են կշռման կետի դիմաց։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում։
Գերբեռնվածության պատճառով նրանց բոլորին տուգանքներ են սպառնում:
Վարորդները պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա, քանի որ հենց այդքան է Իրանում թույլատրելի սահմանաչափը, և Մեղրիի անցակետում իրենց ոչ ոք չի զգուշացրել գերբեռնվածության մասին։

«Եթե իմ բեռնատարը 26 տոննա է, ինչո՞ւ են ինձ թույլ տալիս «ռաստամոժկա» անել, թող թույլ չտան մտնել մաքսակետ։ Իրանի տրանսպորտի նախարարությունը թույլ է տալիս մաքսազերծում իրականացնել, բայց մեր կողմում` ոչ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ ասում է, որ բոլորի ապրուստի միջոցը գոյանում է բեռնատար քշելու շնորհիվ, և եթե պարբերաբար տուգանեն ու թույլ չտան համապատասխան քաշով երթևեկել ՀՀ տարածքով, ապա գումարի խնդիր կառաջանա իրենց մոտ։
«Օրենքը կա, գործից ոչ ոք տեղյակ չէ, հազար տեղ զանգել ենք այսօր, մեկը չկա, որ մեզ բացատրի ճիշտն ու սխալը։ Կշեռքը դրել են, մեքենաները կուտակվում են, մի մասի բեռներն էլ փչանում են, ո՞վ է պատասխան տալու։ Իրանում 9 տոննա ավելի բեռ բարձելու դեպքում 7-8 հազար դրամ է տուգանքը, իսկ այստեղ` 200 հազար դրամ`1 տոննայի համար»,- ասաց նա։
Բացի այդ, Հայաստանում գործում են սահմանափակումներ ոչ միայն ընդհանուր քաշի, այլև յուրաքանչյուր անիվային սռնու համար։ Վարորդների խոսքով՝ դա խանգարելու է լեռնային հատվածներով երթևեկելիս` նման դեպքերում պետք է ավելի շատ բեռնվի մեքենայի հետևի մասը, որպեսզի կայունությունը չկորցնի:
«Եթե հավասար տեղով երթևեկենք, ապա կարելի է ուղիղ բեռնել, իսկ լեռներո՞ւմ: Հաշվեք, թե որքան են Մեղրիից Երևան հասնելու ճանապարհին շրջադարձերը»,- հավելեց մեկ այլ վարորդ։
Բեռնատարների վարորդներն իրենց պահանջներն ուղղել են հանրապետության Ճանապարհային դեպարտամենտ` թույլ տալ 28 տոննա առավելագույն քաշը և վերացնել 1 սռնու առավելագույն ծանրաբեռնվածությունը: Պատասխան դեռևս չեն ստացել։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները մտադիր են 7 ներկառուցված ավտոմոբիլային կշեռք տեղադրել երկրի տարբեր շրջաններում։
2 օրում 18 արձանագրություն. Սյունիքով անցնող բեռնատարները կշռվում են
Հիշեցնենք` ըստ գործող օրենսդրության (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդված)՝ մեկ տոննա գերծանրաբեռնված մեքենաների երթևեկությունը պատժվում է 200 հազար դրամ տուգանքով, ապա՝ 200 հազարական դրամ յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում սահմանվում է կրկնակի դրույքաչափով տուգանք:
Այժմ առաջարկվում է 200 հազար դրամ տուգանք սահմանել 3 տոննան գերազանցելու դեպքում (ներկայիս 1 տոննայի փոխարեն)։ Այնուհետև այդ գումարին լրացուցիչ 200 հազար ավելացնել յուրաքանչյուր տոննայի համար։
ՀՀ–ում բեռնատարները վարում են եռակի ծանրաբեռնվածությամբ` վնաս հասցնելով ճանապարհներին
Լրահոս
0