https://arm.sputniknews.ru/20220815/rushajkakan-mardasirakan-ardzaganqman-kentrvony-pajtjuni-vajrum-ajakcum-e-ainin-46739882.html
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ-ին
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ-ին
Sputnik Արմենիա
«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T11:27+0400
2022-08-15T11:27+0400
2022-08-15T11:46+0400
հայաստան
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46771448_0:145:1600:1045_1920x0_80_0_0_ee401c1c73dd3383f445b64db1f5cd79.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմն աջակցում է ՀՀ փրկարար ծառայությանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքները հաղթահարելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը։Նա հավելեց, որ երեկ ցերեկը տարածքի հետախուզման աշխատանքներ են իրականացվել ԱԹՍ-ների միջոցով, ԱԻՆ-ի հետ համատեղ ապահովվել է տարածքի լուսավորությունը, որպեսզի հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքները նաև գիշերը իրականացվեն։Նա նշեց, որ կենտրոնի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացնում, սակայն տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկան։ Գյոզալյանը ենթադրում է, որ կարող է կենտրոնի հիդրավլիկ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտություն առաջանալ։ Այս համատեքստում կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը ստանում է անհրաժեշտ աջակցությունը։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։ Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 21 տուժած։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46771448_138:0:1562:1068_1920x0_80_0_0_4fda7d20e7c9b0fee255c3e7052ce046.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
հայաստան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ-ին
11:27 15.08.2022 (Թարմացված է: 11:46 15.08.2022) «Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմն աջակցում է ՀՀ փրկարար ծառայությանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքները հաղթահարելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը։
Նա հավելեց, որ երեկ ցերեկը տարածքի հետախուզման աշխատանքներ են իրականացվել ԱԹՍ-ների միջոցով, ԱԻՆ-ի հետ համատեղ ապահովվել է տարածքի լուսավորությունը, որպեսզի հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքները նաև գիշերը իրականացվեն։
«Նկարահանումներ կիրականացվեն նաև այսօր։ Պատրաստված նյութերը ըստ նշանակության կտրամադրվեն և՛ քննչական մարմիններին, և՛ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին»,- ասաց Գյոզալյանը։
Նա նշեց, որ կենտրոնի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացնում, սակայն տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկան։ Գյոզալյանը ենթադրում է, որ կարող է կենտրոնի հիդրավլիկ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտություն առաջանալ։ Այս համատեքստում կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը ստանում է անհրաժեշտ աջակցությունը։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն
այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։