00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանյան հիվանդանոցները պատրաստ են աջակցել ՀՀ–ին. դեսպանատուն

© Sputnik / Asatur Yesayants«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Բաժանորդագրվել
Պայթյունի հետևանքների վերացմանը առաջին իսկ րոպեներից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանյան հիվանդանոցները «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո պատրաստ են աջակցել Հայաստանին։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, Նիժնի Նովգորոդի պետական բժշկական ակադեմիան և Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանը (Նիժնի Նովգորոդ) հայ բարեկամներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։
Բացի այդ, պայթյունի հետևանքների վերացմանը առաջին իսկ րոպեներին միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
Կենտրոնը փրկարարական սարքավորումներ և տեխնիկա է փոխանցել, որոնք օգնել են գնահատել ավերածությունների ծավալը և բացահայտել հրդեհի օջախները: Դեպքի վայրում է նաև վթարային-փրկարարական մեքենան՝ հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով։ Կենտրոնի աշխատակիցները ԱԻՆ-ի հետ լուսավորություն են տեղադրել, որը թույլ է տվել աշխատանքը շարունակել նաև գիշերային ժամերին:
«Շարունակում ենք ուշադիր հետևել ՀՀ ԱԻՆ աշխատակիցների անձնվեր աշխատանքին»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
0