https://arm.sputniknews.ru/20220815/rd-zinvvornery-dvonbasum-hstak-katarum-en-khndirnery-putiny-banaki-ev-nvor-zenqeri-masin-46770136.html
ՌԴ զինվորները Դոնբասում հստակ կատարում են խնդիրները. Պուտինը` բանակի և նոր զենքերի մասին
ՌԴ զինվորները Դոնբասում հստակ կատարում են խնդիրները. Պուտինը` բանակի և նոր զենքերի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսքով` ՌԴ սպառազինության մի շարք նմուշներ տասնյակ տարիներով առաջ են անցել օտարերկրյա անալոգներից, մարտավարական ու տեխնիկական բնութագրերով էլ էապես... 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T18:35+0400
2022-08-15T18:35+0400
2022-08-15T18:35+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
դոնբաս
պատերազմ
սպառազինություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42471247_0:0:3249:1828_1920x0_80_0_0_77c1a30b1cc61bc7c8c2f2e46b5b676a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները հստակ կատարում են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, քայլ առ քայլ ազատագրում Դոնբասը, կռվում Ռուսաստանի համար, հանուն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղ կյանքի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «Բանակ-2022» համաժողովի ընթացքում։ՌԴ դաշնակիցներին և գործընկերներին դիմելով` Պուտինը նշել է, որ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցությունը, միավորելով ջանքերն ու ներուժը, կկարողանանք հուսալի անվտանգություն և կայունություն ապահովել ինչպես մեր երկրներում, այնպես էլ ամբողջ աշխարհում։Համախոհների մասինՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է իր դաշնակիցներին և համախոհներին, որոնք քիչ չեն տարբեր մայրցամաքներում, նրանք զարգացման ինքնիշխան ճանապարհ են ընտրում։Պուտինը նշել է, որ այդ պետությունները հավաքական ուժերով են ցանկանում լուծել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրները միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա` այդ կերպ իրենց ներդրումն ունենալով բազմաբևեռ աշխարհի պաշտպանության հարցում։Սպառազինության մասինՀամաժողովի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ սպառազինության բազմաթիվ նմուշներ տասնյակ տարիներով առաջ են անցել արտասահմանյան անալոգներից, մարտավարական և տեխնիկական բունթագրերով էլ էապես գերազանցում են դրանց։Մեկ օրում ուկրաինական զորքի 20 հրամանատարական կետ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ«Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հեռանկարային նմուշներն ու համակարգերը, որոնք միտված են ապագային և կանխորոշելու են ԶՈւ–ի վաղվա օրը։ Խոսքը ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված բարձրճշգրտության զենքի և ռոբոտատեխնիկայի, ինչպես նաև մարտական համալիրների մասին է»,– ասել է նա։ՌԴ նախագահը նշել է, որ արտահանման համար առաջարկվող ՌԴ սպառազինության գրեթե բոլոր տեսակները բազմիցս կիրառվել են իրական մարտական գործողությունների ժամանակ։ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ զինագործներին, որ բանակը համալրել են այն սպառազինությամբ, որն օգտագործվում է այսօր հատուկ գործողության ժամանակ։Նա նշել է, որ 2022 թվականին համաժողովի շրջանակում ՌԴ պաշտպանական արդյունաբերական համալիրներ արտադրող շուրջ 1500 ընկերություններ ռազմական և երկակի նշանակության ավելի քան 28 հազար ժամանակակից նմուշ կներկայացնեն։Համագործակցության մասինՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնելու կապերը սպառազինության և տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար, աշխատել հավասար պայմաններում։Ըստ նրա` ՌԴ–ն նմանօրինակ տեխնոլոգիական հաջող համագործակցության հարուստ փորձ ունի նախևառաջ ՀԱՊԿ–ի և ՇՀԿ–ի շրջանակում։Ուկրաինայի ԶՈւ մոտոհրաձգային բրիգադը կորցրել է մարտունակությունը․ ՌԴ ՊՆԱյդ առիթով Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է այլ երկրների հետ համատեղ հրամանատարաշտաբային և այլ զորավարժությունների անցկացման հարցում` դրանցում մասնակցության հրավիրելով «Բանակ-2022»–ի գործընկերներին։Նա հավելել է, որ Ռուսաստանը մեծ հեռանկարներ է տեսնում օտարերկրյա զինծառայողների նախապատրաստման հարցում և հայտարարել, որ երկիրը հետայսու ևս ակտիվ աշխատելու է այդ ուղղությամբ։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42471247_313:0:3044:2048_1920x0_80_0_0_8602bdeb6c3ef1df32c44be174691a4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, դոնբաս, պատերազմ, սպառազինություն, ռուսաստան
վլադիմիր պուտին, ուկրաինա, դոնբաս, պատերազմ, սպառազինություն, ռուսաստան
ՌԴ զինվորները Դոնբասում հստակ կատարում են խնդիրները. Պուտինը` բանակի և նոր զենքերի մասին
ՌԴ նախագահի խոսքով` ՌԴ սպառազինության մի շարք նմուշներ տասնյակ տարիներով առաջ են անցել օտարերկրյա անալոգներից, մարտավարական ու տեխնիկական բնութագրերով էլ էապես գերազանցում են դրանց։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները հստակ կատարում են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, քայլ առ քայլ ազատագրում Դոնբասը, կռվում Ռուսաստանի համար, հանուն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղ կյանքի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «Բանակ-2022» համաժողովի ընթացքում։
«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը հանդես է գալիս ռազմատեխնիկական համագործակցության ամենալայն բազմակողմանի զարգացման օգտին։ Այսօր, վստահորեն ձևավորվող բազմաբևեռ աշխարհի պայմաններում, դա հատկապես կարևոր է», – ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ դաշնակիցներին և գործընկերներին դիմելով` Պուտինը նշել է, որ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցությունը, միավորելով ջանքերն ու ներուժը, կկարողանանք հուսալի անվտանգություն և կայունություն ապահովել ինչպես մեր երկրներում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է իր դաշնակիցներին և համախոհներին, որոնք քիչ չեն տարբեր մայրցամաքներում, նրանք զարգացման ինքնիշխան ճանապարհ են ընտրում։
«Դրանք պետություններ են, որոնք գլուխ չեն խոնարհում այսպես կոչված հեգեմոնի առաջ։ Դրանց առաջնորդներն իսկական կամային բնավորություն են ցուցադրում», – ասել է նա։
Պուտինը նշել է, որ այդ պետությունները հավաքական ուժերով են ցանկանում լուծել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրները միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա` այդ կերպ իրենց ներդրումն ունենալով բազմաբևեռ աշխարհի պաշտպանության հարցում։
Համաժողովի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ սպառազինության բազմաթիվ նմուշներ տասնյակ տարիներով առաջ են անցել արտասահմանյան անալոգներից, մարտավարական և տեխնիկական բունթագրերով էլ էապես գերազանցում են դրանց։
«Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հեռանկարային նմուշներն ու համակարգերը, որոնք միտված են ապագային և կանխորոշելու են ԶՈւ–ի վաղվա օրը։ Խոսքը ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված բարձրճշգրտության զենքի և ռոբոտատեխնիկայի, ինչպես նաև մարտական համալիրների մասին է»,– ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ արտահանման համար առաջարկվող ՌԴ սպառազինության գրեթե բոլոր տեսակները բազմիցս կիրառվել են իրական մարտական գործողությունների ժամանակ։
«Դաշնակիցներին ու գործընկերներին պատրաստ ենք առաջարկելու սպառազինության ամենաժամանակակից տեսակները` սկսած հրաձգային զենքից մինչև զրահատեխնիկա և հրետանի, մարտական ավիացիա և ԱԹՍ։ Ամբողջ աշխարհում դրանք գնահատվում են ռազմական ոլորտի պրոֆեսիոնալների շարքում իրենց հուսալիության, որակի և ամենակարևորը` բարձր արդյունավետության համար»,–ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ զինագործներին, որ բանակը համալրել են այն սպառազինությամբ, որն օգտագործվում է այսօր հատուկ գործողության ժամանակ։
Նա նշել է, որ 2022 թվականին համաժողովի շրջանակում ՌԴ պաշտպանական արդյունաբերական համալիրներ արտադրող շուրջ 1500 ընկերություններ ռազմական և երկակի նշանակության ավելի քան 28 հազար ժամանակակից նմուշ կներկայացնեն։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնելու կապերը սպառազինության և տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար, աշխատել հավասար պայմաններում։
Ըստ նրա` ՌԴ–ն նմանօրինակ տեխնոլոգիական հաջող համագործակցության հարուստ փորձ ունի նախևառաջ ՀԱՊԿ–ի և ՇՀԿ–ի շրջանակում։
Այդ առիթով Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է այլ երկրների հետ համատեղ հրամանատարաշտաբային և այլ զորավարժությունների անցկացման հարցում` դրանցում մասնակցության հրավիրելով «Բանակ-2022»–ի գործընկերներին։
Նա հավելել է, որ Ռուսաստանը մեծ հեռանկարներ է տեսնում օտարերկրյա զինծառայողների նախապատրաստման հարցում և հայտարարել, որ երկիրը հետայսու ևս ակտիվ աշխատելու է այդ ուղղությամբ։