https://arm.sputniknews.ru/20220815/rd-gvortsynkernery-chpetq-e-njardajnan-ev-vakhenan-haverzhakan-sparnaliqneric-gasparjan-46775762.html
ՌԴ գործընկերները չպետք է նյարդայնանան և վախենան հավերժական սպառնալիքներից. Գասպարյան
ՌԴ գործընկերները չպետք է նյարդայնանան և վախենան հավերժական սպառնալիքներից. Գասպարյան
Sputnik Արմենիա
Արևմուտքը հույս ուներ, որ ՌԴ-ի և Բելառուսի տնտեսությունները պատժամիջոցների ճնշմանը չեն դիմանա, և դա մարդկանց դուրս կբերի փողոց և քաղաքական ճգնաժամի կհանգեցնի... 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T19:24+0400
2022-08-15T19:24+0400
2022-08-15T20:15+0400
ռուսաստան
ամն
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46766866_0:83:1600:983_1920x0_80_0_0_92d51a37c4024ae75b400dd33f6a2306.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է երրորդ երկրների վրա պատժամիջոցների տարածման վտանգը նվազեցնելու ուղղությամբ։ Ավելին` ստեղծված իրավիճակը բավական լավ են հաղթահարում նրա հետ կապված ինտեգրացիոն դաշինքներում ընդգրկված պետությունները։ Դրանում համոզված է Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Երևան տեսակապի ընթացքում նա նշեց, որ այժմ տնտեսական և քաղաքական միջազգային հարաբերությունների ձևավորման գործընթաց է սկսվել, որը երկար չի տևի, քանի որ ներգրավված կողմերից (Ռուսաստան, Արևմուտք և այլն) ոչ մեկն այլևս ժամանակ և ռեսուրս չունի։Փորձագետի խոսքով` արդյունքում կա՛մ կմնա հին իրավիճակը, կա՛մ հնարավոր կլինի կոտրել պատմության ընթացքն ու վերադառնալ «բոլորի զարգացման» տրամաբանությանը։Ըստ Մարտինովի` ի սկզբանե մտավախություն կար, որ ինտեգրացիոն նախագծերի ներսում ՌԴ-ի և Բելառուսի դեմ ուղղված պատժամիջոցները փոխգործակցելու պարագայում ինչ-որ կերպ կտարածվեն երրորդ երկրների վրա։«Ընդամենը մի քանի ամիս առաջ մի շարք հետաքրքիր որոշումներ կայացվեցին, որոնք կապված են ԵվրԱզԵս-ի համաձայնագրերի այնպիսի համակարգային փաթեթների հետ, ինչպիսիք են օրինակ` Իրանի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի երկրների հետ առնչվողները, որոնք թքած ունեն Արևմուտքի պատժամիջոցների վրա և տարակուսում են ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների կամայականություններից»,- ասաց Մարտինովը։Փորձագետը կարծում է, որ Մոսկվան և Մինսկը բավական հաջող են դիմակայում պատժամիջոցներին։ Ավելին` հակառակորդների այն ծրագրերը, համաձայն որոնց «պատժամիջոցային դժոխքի» հետևանքով ռուսական և բելառուսական տնտեսությունները կփլուզվեն մեկ ամսում, ինչը կհանգեցնի քաղաքական ճգնաժամի և հեղափոխության, չարդարացան։Նրա կարծիքով` Արևմուտքը, ըստ ամենայնի, մինչև վերջ չէր հաշվարկել Ռուսաստանի տնտեսության ամրության պաշարը և պատրանքներ ուներ Բելառուսի մասով։ Մարտինովը նշեց, որ ներկա իրավիճակում բավական լավ են հակազդում նաև ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծերը` մասնավորապես ԵվրԱզԵս-ը (ԵԱՏՄ-ն)։ԱՄՆ-ն ցուցադրեց աշխարհը փոշի դարձնելու իր պատրաստակամությունըՓորձագետն ընդգծեց, որ հատուկ գործողություններից և պատժամիջոցներից առաջ ինտեգրացիոն միավորումների գործընկերները փորձում էին առավելագույն դիվիդենտներ ստանալ ԵվրԱզԵս-ից` հաճույքով «սեթևեթելով» ՌԴ-ի տարբեր հակառակորդների հետ։ Այսօր այդ հնարավորությունը նվազագույնի է հասցվել։ Ինտեգրացիոն դաշինքներում Մարտինովը առանձնացրեց համագործակցության հիմնական երեք ուղղությունները` ֆիզիկական, պարենային և էներգետիկ անվտանգություն։Հասարակական գործիչ և պատմաբան Արմեն Գասպարյանն իր հերթին ներկայիս իրավիճակը լավ առիթ է համարում ինտեգրացիոն կառույցների ներսում հարաբերությունների խորացման և զարգացման համար և հորդորում է դադարել նայել բացառապես արևմտյան շուկաների ուղղությամբ։Գասպարյանը վստահ է, որ Արևմուտքը պաշտոնապես չի չեղարկի պատժամիջոցները, սակայն աստիճանաբար կսկսի թուլացնել դրանք։ Նա կարծում է, որ ՌԴ գործընկերները նյարդայնանալու և լրացուցիչ պատժամիջոցային և սահմանափակումների ցանկերում հայտնվելու անվերջ սպառնալիքներից վախենալու պատճառ չունեն։Հիշեցնենք, որ փետրվարի վերջից ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 7 փաթեթ է ընդունել։ Արևմուտքը դա Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների հետ կապված սահմանափակող միջոց է որակում։ Մոսկվան իր հերթին կարծում է, որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը, իսկ դրանց նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։Վրաստանը հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ «պատերազմին»
ամն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46766866_153:0:1572:1064_1920x0_80_0_0_dce8f38dd8aadc867208f65c4a90b8fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, արևմուտք
ՌԴ գործընկերները չպետք է նյարդայնանան և վախենան հավերժական սպառնալիքներից. Գասպարյան
19:24 15.08.2022 (Թարմացված է: 20:15 15.08.2022) Արևմուտքը հույս ուներ, որ ՌԴ-ի և Բելառուսի տնտեսությունները պատժամիջոցների ճնշմանը չեն դիմանա, և դա մարդկանց դուրս կբերի փողոց և քաղաքական ճգնաժամի կհանգեցնի այդ երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է երրորդ երկրների վրա պատժամիջոցների տարածման վտանգը նվազեցնելու ուղղությամբ։ Ավելին` ստեղծված իրավիճակը բավական լավ են հաղթահարում նրա հետ կապված ինտեգրացիոն դաշինքներում ընդգրկված պետությունները։ Դրանում համոզված է Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Երևան տեսակապի ընթացքում նա նշեց, որ այժմ տնտեսական և քաղաքական միջազգային հարաբերությունների ձևավորման գործընթաց է սկսվել, որը երկար չի տևի, քանի որ ներգրավված կողմերից (Ռուսաստան, Արևմուտք և այլն) ոչ մեկն այլևս ժամանակ և ռեսուրս չունի։
Փորձագետի խոսքով` արդյունքում կա՛մ կմնա հին իրավիճակը, կա՛մ հնարավոր կլինի կոտրել պատմության ընթացքն ու վերադառնալ «բոլորի զարգացման» տրամաբանությանը։
Ըստ Մարտինովի` ի սկզբանե մտավախություն կար, որ ինտեգրացիոն նախագծերի ներսում ՌԴ-ի և Բելառուսի դեմ ուղղված պատժամիջոցները փոխգործակցելու պարագայում ինչ-որ կերպ կտարածվեն երրորդ երկրների վրա։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ մի շարք հետաքրքիր որոշումներ կայացվեցին, որոնք կապված են ԵվրԱզԵս-ի համաձայնագրերի այնպիսի համակարգային փաթեթների հետ, ինչպիսիք են օրինակ` Իրանի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի երկրների հետ առնչվողները, որոնք թքած ունեն Արևմուտքի պատժամիջոցների վրա և տարակուսում են ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների կամայականություններից»,- ասաց Մարտինովը։
Փորձագետը կարծում է, որ Մոսկվան և Մինսկը բավական հաջող են դիմակայում պատժամիջոցներին։ Ավելին` հակառակորդների այն ծրագրերը, համաձայն որոնց «պատժամիջոցային դժոխքի» հետևանքով ռուսական և բելառուսական տնտեսությունները կփլուզվեն մեկ ամսում, ինչը կհանգեցնի քաղաքական ճգնաժամի և հեղափոխության, չարդարացան։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից գրեթե 6 ամիս է անցել, և որևէ նման բան տեղի չի ունենում, այդ պատժամիջոցները նախաձեռնած երկրներն են վնասներ կրում ու ընկնում տնտեսական ճգնաժամի այդ փոսը` քաղաքական ճգնաժամ ստանալու հեռանկարով»,- ասաց Մարտինովը։
Նրա կարծիքով` Արևմուտքը, ըստ ամենայնի, մինչև վերջ չէր հաշվարկել Ռուսաստանի տնտեսության ամրության պաշարը և պատրանքներ ուներ Բելառուսի մասով։ Մարտինովը նշեց, որ ներկա իրավիճակում բավական լավ են հակազդում նաև ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծերը` մասնավորապես ԵվրԱզԵս-ը (ԵԱՏՄ-ն)։
Փորձագետն ընդգծեց, որ հատուկ գործողություններից և պատժամիջոցներից առաջ ինտեգրացիոն միավորումների գործընկերները փորձում էին առավելագույն դիվիդենտներ ստանալ ԵվրԱզԵս-ից` հաճույքով «սեթևեթելով» ՌԴ-ի տարբեր հակառակորդների հետ։ Այսօր այդ հնարավորությունը նվազագույնի է հասցվել։ Ինտեգրացիոն դաշինքներում Մարտինովը առանձնացրեց համագործակցության հիմնական երեք ուղղությունները` ֆիզիկական, պարենային և էներգետիկ անվտանգություն։
Հասարակական գործիչ և պատմաբան Արմեն Գասպարյանն իր հերթին ներկայիս իրավիճակը լավ առիթ է համարում ինտեգրացիոն կառույցների ներսում հարաբերությունների խորացման և զարգացման համար և հորդորում է դադարել նայել բացառապես արևմտյան շուկաների ուղղությամբ։
Գասպարյանը վստահ է, որ Արևմուտքը պաշտոնապես չի չեղարկի պատժամիջոցները, սակայն աստիճանաբար կսկսի թուլացնել դրանք։ Նա կարծում է, որ ՌԴ գործընկերները նյարդայնանալու և լրացուցիչ պատժամիջոցային և սահմանափակումների ցանկերում հայտնվելու անվերջ սպառնալիքներից վախենալու պատճառ չունեն։
«Աշխարհում հավերժ ոչինչ չի լինում։ Որոշակի պահի հավաքական Արևմուտքն ինքը չի դիմանա նրան, ինչ տեղի է ունենում տնտեսության հետ։ Չի կարելի նրան այդպես հալածել... Դա հարված կհասցնի բիզնեսին, և Արևմուտքը ստիպված կլինի դուրս գալ այդ վիճակից»,- ասաց Գասպարյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջից ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 7 փաթեթ է ընդունել։ Արևմուտքը դա Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների հետ կապված սահմանափակող միջոց է որակում։ Մոսկվան իր հերթին կարծում է, որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը, իսկ դրանց նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։