https://arm.sputniknews.ru/20220815/khaghaghutjan-martiky-hajastanum-inchpes-en-masnakicnery-patrastvum-ariutjan-mrcujtin-46775545.html
«Խաղաղության մարտիկը» Հայաստանում. ինչպես են մասնակիցները պատրաստվում արիության մրցույթին
«Խաղաղության մարտիկը» Հայաստանում. ինչպես են մասնակիցները պատրաստվում արիության մրցույթին
Sputnik Արմենիա
Դիլիջանում անցկացվող ամենամյա բանակային մրցույթը մի հարկի տակ է հավաքել չորս երկրների զինվորականներին։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T20:20+0400
2022-08-15T20:20+0400
2022-08-15T20:27+0400
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
բանակային խաղեր
հայաստան
դիլիջան
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46741259_0:120:1280:840_1920x0_80_0_0_c2d431fc526fab847eafda96e3966469.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Դիլիջանում այսօր մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցույթը քաջության, խիզախության և մարտական եղբայրության իրական տոն կդառնա։ Այս մասին հանդիսավոր բացմանն իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։Մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում: Դիլիջանում այս տարի պայքարում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հավաքականները:Ասրյանն ասաց, որ միջոցառմանը մասնակցող զինծառայողներից յուրաքանչյուրը նախնական ընտրության դժվար ճանապարհ է անցել, որպեսզի իրավունք ստանա նման հեղինակավոր մրցաշարում ազգային զինված ուժերը ներկայացնել։«Համոզված եմ, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը կդառնա մարտական եղբայրության տոն և կծառայի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը: Ես նաև վստահ եմ, որ զինծառայողները պատշաճ կերպով կցուցադրեն իրենց պրոֆեսիոնալիզմը, վարպետությունն ու մարտական կեցվածքը»,- հավելեց գեներալը։Իսկ ՌԴ ԶՈւ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պրոպագանդայի և քարոզչության վարչության պետ, գնդապետ Միխայիլ Դոսուգովը հայտարարեց, որ մրցույթի ժյուրին տարեցտարի մասնակիցների ռազմա-մասնագիտական ավյունի աճ է նկատում: Նա կարծում է, որ դժվար է մրցույթի համար ավելի լավ պայմաններ պատկերացնել, քան Դիլիջանի` աշխարհում հայտնի լեռնային հանգստավայրն ու ազգային պարկն են։Իսկ քաղաքային անկրկնելի միջավայրը, որը դարեր շարունակ ստեղծում են հայ նկարիչները, կոմպոզիտորները և գիտնականները, միանշանակ կնպաստի մասնակիցների ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է ցույց տան իրենց հմտությունները կյանքի տարբեր ոլորտներում՝ մարտական պատրաստությունից մինչև պատմության, աշխարհագրության, քաղաքագիտության և այլ ոլորտներում գիտելիքների լայն շրջանակի տիրապետում։Նրա խոսքով՝ փոխադարձ հարգանքը կօգնի խաղերի ամեն փուլում։ Յուրաքանչյուր մասնակցի հաղթանակը ընդհանուր հաղթանակ կլինի։Ռուս զինծառայող, լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան մրցույթին երկրորդ անգամ է մասնակցում: Պատմում է, որ ընտրական փուլը բարդ էր՝ մրցակցությունը ուժեղ էր։ Լեյտենանտը վստահ է, որ Ռուսաստանի թիմն է հաղթելու։ Ընդ որում՝ մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է անցնի մրցույթի բոլոր փուլերը։Իսկ ընդունող կողմը լիովին սթափ է գնահատում մրցակիցների հնարավորությունները և համապատասխան ձևով նախապատրաստվել է։«Հայկական թիմը երբեք չի թերագնահատել այլ երկրների զինծառայողներին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ հավաքվել են լավագույնները»,- Sputnik Արմենիային ասաց հայ զինծառայող, լեյտենանտ Հարություն Յախանյանը։Եվ այն, որ այս տարի ընդամենը չորս թիմ կա (ի տարբերություն նախորդ տարվա մրցաշարի, որտեղ մասնակիցներ էին ներկայացված վեց երկրներից), ամենևին չի նշանակում, որ աշխատանքը հեշտ է լինելու։Մրցույթի ծրագիրը տասնօրյա է և ներառում է «Աթլետ» ռազմամարզական մրցույթը, մարտական պատրաստության առարկաների «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահարը» մրցույթները, «Էրուդիտ» ինտելեկտուալ և «Կավալեր» տաղանդների գրական-գեղարվեստական և պարային-ստեղծագործական մրցույթները: Բացի այդ, «Ստեղծագործություն» արտամրցութային անվանակարգի շրջանակում զինծառայողներն իրենց ունակությունները կցուցադրեն երգերի, պարային համարների կատարմամբ և բանաստեղծությունների ընթերցմամբ։Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները:
դիլիջան
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46741259_0:0:1280:960_1920x0_80_0_0_324ad658037135eb46073a425b92e252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, բանակային խաղեր, հայաստան, դիլիջան, ղազախստան
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, բանակային խաղեր, հայաստան, դիլիջան, ղազախստան
«Խաղաղության մարտիկը» Հայաստանում. ինչպես են մասնակիցները պատրաստվում արիության մրցույթին
20:20 15.08.2022 (Թարմացված է: 20:27 15.08.2022) Դիլիջանում անցկացվող ամենամյա բանակային մրցույթը մի հարկի տակ է հավաքել չորս երկրների զինվորականներին։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Դիլիջանում այսօր մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցույթը քաջության, խիզախության և մարտական եղբայրության իրական տոն կդառնա։ Այս մասին հանդիսավոր բացմանն իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում: Դիլիջանում այս տարի պայքարում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հավաքականները:
Ասրյանն ասաց, որ միջոցառմանը մասնակցող զինծառայողներից յուրաքանչյուրը նախնական ընտրության դժվար ճանապարհ է անցել, որպեսզի իրավունք ստանա նման հեղինակավոր մրցաշարում ազգային զինված ուժերը ներկայացնել։
«Համոզված եմ, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը կդառնա մարտական եղբայրության տոն և կծառայի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը: Ես նաև վստահ եմ, որ զինծառայողները պատշաճ կերպով կցուցադրեն իրենց պրոֆեսիոնալիզմը, վարպետությունն ու մարտական կեցվածքը»,- հավելեց գեներալը։
Իսկ ՌԴ ԶՈւ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պրոպագանդայի և քարոզչության վարչության պետ, գնդապետ Միխայիլ Դոսուգովը հայտարարեց, որ մրցույթի ժյուրին տարեցտարի մասնակիցների ռազմա-մասնագիտական ավյունի աճ է նկատում: Նա կարծում է, որ դժվար է մրցույթի համար ավելի լավ պայմաններ պատկերացնել, քան Դիլիջանի` աշխարհում հայտնի լեռնային հանգստավայրն ու ազգային պարկն են։
Իսկ քաղաքային անկրկնելի միջավայրը, որը դարեր շարունակ ստեղծում են հայ նկարիչները, կոմպոզիտորները և գիտնականները, միանշանակ կնպաստի մասնակիցների ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է ցույց տան իրենց հմտությունները կյանքի տարբեր ոլորտներում՝ մարտական պատրաստությունից մինչև պատմության, աշխարհագրության, քաղաքագիտության և այլ ոլորտներում գիտելիքների լայն շրջանակի տիրապետում։
Նրա խոսքով՝ փոխադարձ հարգանքը կօգնի խաղերի ամեն փուլում։ Յուրաքանչյուր մասնակցի հաղթանակը ընդհանուր հաղթանակ կլինի։
Ի դեպ, մասնակիցների տրամադրությունը նույնպես մարտական է։ Ղազախստանից եկած զինծառայող, շարքային Նազիրա Ալբուսունովան առաջին անգամ է մասնակցում մրցույթին։ Զինվորականները հատկապես ինտենսիվորեն նախապատրաստվել են վերջին երեք ամսվա ընթացքում, թիմը համակարգված է, յուրաքանչյուր անդամ գիտի իր գործը:
Ռուս զինծառայող, լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան մրցույթին երկրորդ անգամ է մասնակցում: Պատմում է, որ ընտրական փուլը բարդ էր՝ մրցակցությունը ուժեղ էր։ Լեյտենանտը վստահ է, որ Ռուսաստանի թիմն է հաղթելու։ Ընդ որում՝ մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է անցնի մրցույթի բոլոր փուլերը։
Իսկ ընդունող կողմը լիովին սթափ է գնահատում մրցակիցների հնարավորությունները և համապատասխան ձևով նախապատրաստվել է։
«Հայկական թիմը երբեք չի թերագնահատել այլ երկրների զինծառայողներին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ հավաքվել են լավագույնները»,-
Sputnik Արմենիային ասաց հայ զինծառայող, լեյտենանտ Հարություն Յախանյանը։
Եվ այն, որ այս տարի ընդամենը չորս թիմ կա (ի տարբերություն նախորդ տարվա մրցաշարի, որտեղ մասնակիցներ էին ներկայացված վեց երկրներից), ամենևին չի նշանակում, որ աշխատանքը հեշտ է լինելու։
Մրցույթի ծրագիրը տասնօրյա է և ներառում է «Աթլետ» ռազմամարզական մրցույթը, մարտական պատրաստության առարկաների «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահարը» մրցույթները, «Էրուդիտ» ինտելեկտուալ և «Կավալեր» տաղանդների գրական-գեղարվեստական և պարային-ստեղծագործական մրցույթները: Բացի այդ, «Ստեղծագործություն» արտամրցութային անվանակարգի շրջանակում զինծառայողներն իրենց ունակությունները կցուցադրեն երգերի, պարային համարների կատարմամբ և բանաստեղծությունների ընթերցմամբ։
Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները: