https://arm.sputniknews.ru/20220815/hh-um-qani-mard-pvokhpatvastman-kariq-uni-dvonvorneri-reestry-dzevavvorman-pulum-e--46596637.html
ՀՀ-ում քանի՞ մարդ փոխպատվաստման կարիք ունի. դոնորների ռեեստրը ձևավորման փուլում է
ՀՀ-ում քանի՞ մարդ փոխպատվաստման կարիք ունի. դոնորների ռեեստրը ձևավորման փուլում է
Sputnik Արմենիա
ՀՀ-ում ամեն տարի իրականացվում է կենդանի դոնորներից օրգանների 15-20 փոխպատվաստում։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, թե այս պահին քանի մարդ... 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T08:56+0400
2022-08-15T08:56+0400
2022-08-15T08:56+0400
հայաստան
փոխպատվաստում
լյարդ
սիրտ
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2316/52/23165290_0:0:3073:1728_1920x0_80_0_0_386e0964d7f10db159b9804036ace86e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը և ռեեստրը ձևավորման փուլում են: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։2022 թվականի հունվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ընդունվել և հաստատվել է ռեեստրի գործողության և ձևավորման կարգը։ Նախատեսված էր, որ այն պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից, սակայն ժամկետները փոխվել են, վերջնական ամսաթիվը դեռ որոշված չէ։Ինչի՞ համար է պետք ռեեստրըԱռողջապահության նախարարությունում շատ են կարևորում նախաձեռնությունը։ Մեր հարցմանն ի պատասխան գերատեսչությունում պարզաբանել են, որ ռեեստրի ստեղծումը թույլ կտա զարգացնել փոխպատվաստման ոլորտը, ինչպես նաև արագացնել հանրապետությունում դիակային դոնորության համակարգի գործարկման գործընթացը:Ինչու ՀՀ-ում սրտի փոխպատվաստում չեն անում«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռ 2009 թվականին ու գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով: Դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտնել հրաժարվելու մասին, նրա օրգանները կարող են վերցվել հարազատների թույլտվությամբ։ Սակայն գործնականում օրենքը մասամբ սկսել է կիրառվել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից երիկամներ, լյարդ ու եղջերաթաղանթ):Դիակային դոնորից կարելի է փոխպատվաստել երիկամը, սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, աղիները: Հնարավոր է փոխպատվաստել նաև առանձին հյուսվածքները՝ եղջերաթաղանթը, մաշկը, որոշ անոթներ, սրտի փականներ։ Դիակային դոնորն այդպիսով կարող է տասնյակ կյանքեր փրկել։Բացի այդ, կկրճատվեն պետության կողմից ծրագրային հեմոդիալիզին տրամադրվող ծախսերը:Քանի՞ վիրահատություն է անցկացվում ՀայաստանումՀայաստանում կենդանի դոնորից իրականացվում է միայն երեք օրգանի՝ լյարդի, երիկամի և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում:Այս պահին 30 մեծահասակներ ու 7 երեխաներ լյարդի փոխպատվաստման կարիք ունեն: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեն մոտ 400 պացիենտներ` հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին ՀՀ-ում հեմոդիալիզ բուժում են ստանում մոտ 1100 հիվանդներ։Ինչ վերաբերում է սրտի փոխպատվաստմանը, ապա դա հնարավոր կլինի կատարել այն ժամանակ, երբ երկրում սկսի գործել դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը, ինչպես նաև հաստատվեն իրավական նորմերը:Հարցն ավելի քան արդիական է, քանի որ հանրապետությունում մահերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում արյան շրջանառության համակարգի հիվանդություններին։Նախարարությունում նշել են, որ գործընթացը սկսելու համար պետք է վերանայել օրենսդրական դաշտը, լրացում կատարել «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» թիվ 03-Ն հրամանում, որում սիրտը ներառված չէ։Անհրաժեշտ է նաև մշակել և հաստատել փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից սիրտը վերցնելու, վերցված սիրտը մշակելու և փոխպատվաստելու կլինիկական ուղեցույցները։Միաժամանակ, պետք է ստեղծել դիակային դոնորից սիրտ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբեր և իրականացնել մի շարք այլ աշխատանքներ։ Պետք է նաև վերաորակավորել այն մասնագետներին, որոնք փոխպատվաստումներ են կատարելու։Հայաստանում կան մարդիկ, որոնք ապրում են դոնորական օրգանների շնորհիվ․ փոխպատվաստված երիկամով՝ 116 մարդ, լյարդով՝ 16, և սրտի փոխպատվաստման ենթարկված մեկ անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2316/52/23165290_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f99d009c8e5de51549681c245484dec9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փոխպատվաստում, լյարդ, սիրտ, հհ առողջապահության նախարարություն
հայաստան, փոխպատվաստում, լյարդ, սիրտ, հհ առողջապահության նախարարություն
ՀՀ-ում քանի՞ մարդ փոխպատվաստման կարիք ունի. դոնորների ռեեստրը ձևավորման փուլում է
ՀՀ-ում ամեն տարի իրականացվում է կենդանի դոնորներից օրգանների 15-20 փոխպատվաստում։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, թե այս պահին քանի մարդ փոխպատվաստման կարիք ունի մեր երկրում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը և ռեեստրը ձևավորման փուլում են: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
2022 թվականի հունվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ընդունվել և հաստատվել է ռեեստրի գործողության և ձևավորման կարգը։ Նախատեսված էր, որ այն պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից, սակայն ժամկետները փոխվել են, վերջնական ամսաթիվը դեռ որոշված չէ։
Ինչի՞ համար է պետք ռեեստրը
Առողջապահության նախարարությունում շատ են կարևորում նախաձեռնությունը։ Մեր հարցմանն ի պատասխան գերատեսչությունում պարզաբանել են, որ ռեեստրի ստեղծումը թույլ կտա զարգացնել փոխպատվաստման ոլորտը, ինչպես նաև արագացնել հանրապետությունում դիակային դոնորության համակարգի գործարկման գործընթացը:
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռ 2009 թվականին ու գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով: Դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտնել հրաժարվելու մասին, նրա օրգանները կարող են վերցվել հարազատների թույլտվությամբ։ Սակայն գործնականում օրենքը մասամբ սկսել է կիրառվել միայն 2019 թվականից, երբ
Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից երիկամներ, լյարդ ու եղջերաթաղանթ):
Դիակային դոնորից կարելի է փոխպատվաստել երիկամը, սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, աղիները: Հնարավոր է փոխպատվաստել նաև առանձին հյուսվածքները՝ եղջերաթաղանթը, մաշկը, որոշ անոթներ, սրտի փականներ։ Դիակային դոնորն այդպիսով կարող է տասնյակ կյանքեր փրկել։
«ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման արդյունքում կբարելավվի փոխպատվաստված պացիենտների կյանքի որակը, կապահովվի փոխպատվաստված պացիենտների սոցիալական ադապտացիան, կնվազի մահացության ցուցանիշը փոխպատվաստված պացիենտների շրջանում»,- նշել են առողջապահության նախարարությունում:
Բացի այդ, կկրճատվեն պետության կողմից ծրագրային հեմոդիալիզին տրամադրվող ծախսերը:
Քանի՞ վիրահատություն է անցկացվում Հայաստանում
Հայաստանում կենդանի դոնորից իրականացվում է միայն երեք օրգանի՝ լյարդի, երիկամի և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում:
Այս պահին 30 մեծահասակներ ու 7 երեխաներ լյարդի փոխպատվաստման կարիք ունեն: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեն մոտ 400 պացիենտներ` հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին ՀՀ-ում հեմոդիալիզ բուժում են ստանում մոտ 1100 հիվանդներ։
Ինչ վերաբերում է սրտի փոխպատվաստմանը, ապա դա հնարավոր կլինի կատարել այն ժամանակ, երբ երկրում սկսի գործել դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը, ինչպես նաև հաստատվեն իրավական նորմերը:
Նախարարությունում նշել են, որ գործընթացը սկսելու համար պետք է վերանայել օրենսդրական դաշտը, լրացում կատարել «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» թիվ 03-Ն հրամանում, որում սիրտը ներառված չէ։
Անհրաժեշտ է նաև մշակել և հաստատել փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից սիրտը վերցնելու, վերցված սիրտը մշակելու և փոխպատվաստելու կլինիկական ուղեցույցները։
Միաժամանակ, պետք է ստեղծել դիակային դոնորից սիրտ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբեր և իրականացնել մի շարք այլ աշխատանքներ։ Պետք է նաև վերաորակավորել այն մասնագետներին, որոնք փոխպատվաստումներ են կատարելու։
Հայաստանում կան մարդիկ, որոնք ապրում են դոնորական օրգանների շնորհիվ․ փոխպատվաստված երիկամով՝ 116 մարդ, լյարդով՝ 16, և սրտի փոխպատվաստման ենթարկված մեկ անձ։