https://arm.sputniknews.ru/20220815/hajkakan-karmir-khachy-hvogebanakan-ajakcutjun-e-cucaberel-tuzhatsneri-120-harazati-46753065.html
Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 120 անձանց
Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 120 անձանց
Sputnik Արմենիա
Արագ արձագանքման ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է նաև ջուր և չոր սնունդ։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T15:12+0400
2022-08-15T15:12+0400
2022-08-15T15:32+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
երևան
պայթյուն
կարմիր խաչ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46759120_0:0:1280:720_1920x0_80_0_0_367e757a8db713b710d5ce8c45fcf45c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո` օգոստոսի 14-ից սկսած, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դեպքի վայրում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 120 անձանց, այդ թվում` պայթյունից տուժածների հարազատներին։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, որը տեղում կազմակերպում է կամավորների աշխատանքը։Նշենք, որ օգոստոսի 14-ին Երևան են ժամանել աղետների արձագանքման՝ ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի, իսկ օգոստոսի 15-ին` Վայոց Ձորի թիմերը:«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածների ցանկում 1 անուն էլ ավելացավՀիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։Զոհերի թիվն այս պահին 6 է, 18 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46759120_160:0:1120:720_1920x0_80_0_0_dc2bfc66370ecac1da6b4a6e5df04d19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, երևան, պայթյուն, կարմիր խաչ, տուժածներ
«սուրմալու» առևտրի կենտրոն, երևան, պայթյուն, կարմիր խաչ, տուժածներ
Հայկական Կարմիր խաչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 120 անձանց
15:12 15.08.2022 (Թարմացված է: 15:32 15.08.2022) Արագ արձագանքման ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է նաև ջուր և չոր սնունդ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո` օգոստոսի 14-ից սկսած, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դեպքի վայրում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 120 անձանց, այդ թվում` պայթյունից տուժածների հարազատներին։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, որը տեղում կազմակերպում է կամավորների աշխատանքը։
«Առաջին օգնություն է ցուցաբերվել 90 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ, այրվածքներ, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 120 անձի՝ այդ թվում տուժածների հարազատներին: Արագ արձագանքման ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներին, տարածքում գտնվող քաղաքացիներին տրամադրվել է ջուր և չոր սնունդ»,- ասաց Եղիազարյանը։
Նշենք, որ օգոստոսի 14-ին Երևան են ժամանել աղետների արձագանքման՝ ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի, իսկ օգոստոսի 15-ին` Վայոց Ձորի թիմերը:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։