https://arm.sputniknews.ru/20220815/haj-dprvocakannery-2-brvonze-medal-en-nvatshel-infvormatikaji-mijazgajin-olimpiadajum-46753779.html
Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով: 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T15:25+0400
2022-08-15T15:25+0400
2022-08-15T15:28+0400
հայաստան
օլիմպիադա
դպրոցական
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/836/50/8365098_0:115:2815:1698_1920x0_80_0_0_659a68051d7bb5ceaac17fcfe2d77ed2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադայում ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը և «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։ Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի ասպիրանտ Լևոն Մուրադյանը։Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել էր երեք՝ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր են բերել ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/836/50/8365098_0:0:2731:2048_1920x0_80_0_0_dd978df07e7ea9016d53ad7f90b2bef0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օլիմպիադա, դպրոցական, մեդալ
հայաստան, օլիմպիադա, դպրոցական, մեդալ
Հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
15:25 15.08.2022 (Թարմացված է: 15:28 15.08.2022) Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադայում ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:
««Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների»,– ասված է հաղորդագրությունում:
Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը և «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։ Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի ասպիրանտ Լևոն Մուրադյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել էր երեք՝ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։