https://arm.sputniknews.ru/20220815/99-tvokvosanvoc-past-e-hh-ai-nakharary-herqum-e-ahabekchutjan-varkatsy-46744409.html
«99–տոկոսանոց փաստ է». ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը
«99–տոկոսանոց փաստ է». ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը
Sputnik Արմենիա
Արմեն Փամբուխչյանը հիշեցրեց, որ ռումբի առկայության մասին զանգվածային ահազանգերի արդեն 3 դեպք է գրանցվել, որոնք հերքվել են։ 15.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-15T12:46+0400
2022-08-15T12:46+0400
2022-08-15T12:49+0400
հայաստան
արմեն փամբուխչյան
«սուրմալու» առևտրի կենտրոն
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46726148_0:84:1600:984_1920x0_80_0_0_8fd505157ea26205540da52ab1a42e8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց «Սուրմալուում» հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։Հանրության շրջանում հնարավոր ահաբեկչության վարկածը կապվում է նաև երեկ պայթյունից հետո ժամեր անց հայտնված կեղծ ահազանգերի` Երևանի տարբեր հանրային վայրերում, մետրոյում, եկեղեցում պայթուցիկ նյութերի առկայության մասին։Անդրադառնալով այդ խնդրին` Փամբուխչյանը հիշեցրեց, որ երեկվա դեպքը նման զանգվածային ահազանգերի արդեն 3-րդ դեպքն էր, որը, ինչպես նախորդ երկուսը, երեկ ևս հերքվեց։«Իսկ երեկ այն նամակ գրողը, օգտվելով առիթից, նաև իր վրա էր վերցնում որոշ պատասխանատվություն, քանի որ երեկ խաղողօրհներգ էր, եկեղեցու մասին ունեցանք ահազանգ, որ ռումբ է տեղադրված»,– ասաց նա։Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 21 տուժած։Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել. փոխնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46726148_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4ebbac2f15c2f3bc685f3febb32c6bb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն փամբուխչյան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն
հայաստան, արմեն փամբուխչյան, «սուրմալու» առևտրի կենտրոն, պայթյուն
«99–տոկոսանոց փաստ է». ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը
12:46 15.08.2022 (Թարմացված է: 12:49 15.08.2022) Արմեն Փամբուխչյանը հիշեցրեց, որ ռումբի առկայության մասին զանգվածային ահազանգերի արդեն 3 դեպք է գրանցվել, որոնք հերքվել են։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց «Սուրմալուում» հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։
«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով` ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– ասաց նա` հավելելով, որ դա ըստ ԱԻՆ–ի` 99–տոկոսանոց փաստ է։
Հանրության շրջանում հնարավոր ահաբեկչության վարկածը կապվում է նաև երեկ պայթյունից հետո ժամեր անց հայտնված կեղծ ահազանգերի` Երևանի տարբեր հանրային վայրերում, մետրոյում, եկեղեցում պայթուցիկ նյութերի առկայության մասին։
Անդրադառնալով այդ խնդրին` Փամբուխչյանը հիշեցրեց, որ երեկվա դեպքը նման զանգվածային ահազանգերի արդեն 3-րդ դեպքն էր, որը, ինչպես նախորդ երկուսը, երեկ ևս հերքվեց։
«Իսկ երեկ այն նամակ գրողը, օգտվելով առիթից, նաև իր վրա էր վերցնում որոշ պատասխանատվություն, քանի որ երեկ խաղողօրհներգ էր, եկեղեցու մասին ունեցանք ահազանգ, որ ռումբ է տեղադրված»,– ասաց նա։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն
այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։