https://arm.sputniknews.ru/20220814/zaporvozhei-aek-y-hertakan-gndakvotsutjunic-hetv-svovvorakan-rezhimov-e-ashkhatum-ishkhanutjun-46650375.html
Զապորոժիեի ԱԷԿ-ը հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով
Զապորոժիեի ԱԷԿ-ը հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով
Sputnik Արմենիա
Զապորոժիեի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հերթական անգամ պաշտպանել է օբյեկտը միջուկային սպառնալիքից: 14.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-14T10:23+0400
2022-08-14T10:23+0400
2022-08-15T11:37+0400
զապորոժիե
ուկրաինա
ռուսաստան
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39578554_0:171:1600:1071_1920x0_80_0_0_4e19f71c29814f3cfdb33789082f0598.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը ուկրաինական զորքերի կողմից հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով, օբյեկտին թույլ չեն տվել հարվածներ հասցնել: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովին։Օգոստոսի 13-ին ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Էներգոդար քաղաքն ու Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Հարվածի տակ է հայտնվել նաև Զապորոժիեի ՋԷԿ-ը։ Հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 9 հրետանային արկ։ Ստացված վնասվածքների բնույթը ճշտվում է։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39578554_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9851b39b987378094c0ee6eddc045627.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան, ատոմակայան
զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան, ատոմակայան
Զապորոժիեի ԱԷԿ-ը հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով
10:23 14.08.2022 (Թարմացված է: 11:37 15.08.2022) Զապորոժիեի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հերթական անգամ պաշտպանել է օբյեկտը միջուկային սպառնալիքից:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը ուկրաինական զորքերի կողմից հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով, օբյեկտին թույլ չեն տվել հարվածներ հասցնել: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովին։
Օգոստոսի 13-ին ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Էներգոդար քաղաքն ու Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Հարվածի տակ է հայտնվել նաև Զապորոժիեի ՋԷԿ-ը։ Հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 9 հրետանային արկ։ Ստացված վնասվածքների բնույթը ճշտվում է։
«Արկերի մի մասը ընկել է ՋԷԿ-ի ու ԱԷԿ-ի միջև, իսկ մի մասը՝ ՋԷԿ-ի վրա։ Ատոմակայանը չի տուժել և աշխատում է բնականոն ռեժիմով։ Ռուսական բանակի ՀՕՊ-ը հերթական անգամ պաշտպանել է օբյեկտը միջուկային սպառնալիքից, որը մշտապես հրահրում են ուկրաինացի ազգայնականները»,- ասել է Ռոգովը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։