https://arm.sputniknews.ru/20220814/ukrainaji-zu-n-hrtirajin-harvats-e-hascrel-energodari-bnakeli-taghamasin-46681052.html
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Էներգոդարի բնակելի թաղամասին
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Էներգոդարի բնակելի թաղամասին
Sputnik Արմենիա
Հրետանային հարված է հասցվել նաև ՋԷԿ-ի մոտակայքին, ինչի հետևանքով կայանի անմիջական հարևանությամբ խոտածածկույթ է այրվել։ 14.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-14T19:17+0400
2022-08-14T19:17+0400
2022-08-14T19:17+0400
զապորոժիե
ատոմակայան
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45107882_0:0:3071:1728_1920x0_80_0_0_4d3057ee7127a0241aca1eaf523a993c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոս – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Էներգոդարի բնակելի թաղամասին, որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը: Տեղեկությունը Telegram-ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։Տուժածին տեղափոխել են մասնագիտացված բուժծառայության կետ, որտեղ նրան որակյալ բուժօգնություն են ցուցաբերում։Հրետանային հարված է հասցվել նաև ՋԷԿ-ի մոտակայքին, ինչի հետևանքով կայանի անմիջական հարևանությամբ խոտածածկույթի բռնկում է տեղի ունեցել: Այնտեղ հրշեջ հաշվարկներ են ուղարկվել։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ Զապորոժեի ԱԷԿ-ը հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմովՀատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45107882_96:0:2827:2048_1920x0_80_0_0_eee601b29e5f59eb2f41f73fde907bf1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Էներգոդարի բնակելի թաղամասին
Հրետանային հարված է հասցվել նաև ՋԷԿ-ի մոտակայքին, ինչի հետևանքով կայանի անմիջական հարևանությամբ խոտածածկույթ է այրվել։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոս – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Էներգոդարի բնակելի թաղամասին, որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը: Տեղեկությունը Telegram-ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
«Ուկրաինացի պատժիչների ահաբեկչության հետևանքով զոհվել է մի տղամարդ, որը հրթիռային հարվածի պահին շանը ման էր տալիս իր տան բակում։ Բացի այդ, մի աղջիկ բեկորային վնասվածքներ է ստացել», - գրել է Ռոգովը։
Տուժածին տեղափոխել են մասնագիտացված բուժծառայության կետ, որտեղ նրան որակյալ բուժօգնություն են ցուցաբերում։
Հրետանային հարված է հասցվել նաև ՋԷԿ-ի մոտակայքին, ինչի հետևանքով կայանի անմիջական հարևանությամբ խոտածածկույթի բռնկում է տեղի ունեցել: Այնտեղ հրշեջ հաշվարկներ են ուղարկվել։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։