ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով շինություն է փլուզվել։ Sputnik Արմենիային ականատեսներից մեկը հաղորդել է, որ փլվածքների տակ մնացել են մարդիկ, որոնք մինչ այդ կանգնած էին պատի մոտ։ Նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ։Ենթադրաբար՝ պայթյունը տեղի է ունեցել հրավառության նյութերի խանութում։ Տեղում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով շինություն է փլուզվել։ Sputnik Արմենիային ականատեսներից մեկը հաղորդել է, որ փլվածքների տակ մնացել են մարդիկ, որոնք մինչ այդ կանգնած էին պատի մոտ։ Նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ։
Ենթադրաբար՝ պայթյունը տեղի է ունեցել հրավառության նյութերի խանութում։ Տեղում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։
Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ այս պահին տուժածների թիվ չեն կարող հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։