https://arm.sputniknews.ru/20220814/pajtjuni-hetevanqvov-26-tuzhats-buzhognutjun-e-stanum-tarber-bzhshkakan-kentrvonnerum-an-46668831.html
Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում. ԱՆ
Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում. ԱՆ
Sputnik Արմենիա
Ժամը 15:00 դրությամբ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել: 14.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-14T15:32+0400
2022-08-14T15:32+0400
2022-08-14T16:29+0400
հհ առողջապահության նախարարություն
զոհ
տուժածներ
պայթյուն
«սուրմալու» առևտրի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0e/46664231_0:66:1601:966_1920x0_80_0_0_6d69f3798df1dfc02067ade853347fb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Ժամը 15:00 դրությամբ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:Մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց կողմից բժշկական կենտրոններ են տեղափոխվել 17 տուժածներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0e/46664231_0:0:1423:1067_1920x0_80_0_0_cb897582da855cd017c026fa0040869f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, զոհ, տուժածներ, պայթյուն, «սուրմալու» առևտրի կենտրոն
հհ առողջապահության նախարարություն, զոհ, տուժածներ, պայթյուն, «սուրմալու» առևտրի կենտրոն
Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում. ԱՆ
15:32 14.08.2022 (Թարմացված է: 16:29 14.08.2022) Ժամը 15:00 դրությամբ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ, հայտնում են
ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ժամը 15:00 դրությամբ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը
Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց կողմից բժշկական կենտրոններ են տեղափոխվել 17 տուժածներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։