00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստվածածնի վերափոխում, կամ խաղողի օրհնությամբ եկեղեցին օրհնում է ամբողջ բերքը

Խաղողօրհնեք - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2022
Խաղողօրհնեք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրբ պատարագի ավարտից հետո հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Սուրբ Աստվածածնի վերափոխման շարժական տոնն այս տարի նշվում է օգոստոսի 14-ին։ Մայր աթոռից հայտնում են, որ տոնի կապակցությամբ միաբանությունը պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, ժամը 11։00-ին։
Սուրբ պատարագի ավարտից հետո Մայր աթոռի սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:
Աստվածածնի վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ինչի՞ հետ է կապվում Մարիամ Աստվածածնի տոնը

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»:
Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:
Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր:
Ապա Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Խաղողօրհնեքի ավանդույթն ու ժողովրդական սովորույթները

Այս օրը մարդիկ օրհնության համար եկեղեցի են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի` խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։
Խաղողի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի։ Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը:
Տարբեր կենդանիների զոհաբերություններ են կատարել հայոց աստվածներին` Արամազդին, Անահիտին, Աստղիկին և հեթանոսական մյուս աստվածներին։ Քրիստոնեություն ընդունելուց հետո խաղողի օրհնությունը քրիստոնեական բովանդակություն ու մեկնաբանություն է ստացել։
Լրահոս
0