https://arm.sputniknews.ru/20220814/arvoghjapahutjan-nakhararutjuny-herqum-e-5-tarekan-erekhaji-mahvan-masin-lury-46673593.html
Առողջապահության նախարարությունը հերքում է 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը
Առողջապահության նախարարությունը հերքում է 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը
Sputnik Արմենիա
Հայկական տելեգրամյան ալիքներում լուր էր տարածվել, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում մահացածը 5 տարեկան երեխա է։ 14.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-14T15:46+0400
2022-08-14T15:46+0400
2022-08-14T16:27+0400
պայթյուն
«սուրմալու» առևտրի կենտրոն
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46710972_0:85:1600:985_1920x0_80_0_0_1ef5267bbb0a8c19bac9f9cc7bea1fd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախարարությունը հերքում է 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը։ Այս մասին ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին նախարարությունից։ «Այս պահի դրությամբ հաստատված է մահվան մեկ դեպք։ Մահացածը միջին տարիքի քաղաքացի է»,–հայտնեցին նախարարությունից։«Սուրբ Աստվածամայրից» էլ ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ իրենց մոտ տեղափոխված երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 26 տուժածներ բուժօգնություն են ստանում տարբեր բժշկական կենտրոններում։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46710972_88:0:1512:1068_1920x0_80_0_0_77b7c1a569cc7fe72e8552d8e3a677f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պայթյուն, «սուրմալու» առևտրի կենտրոն, տուժածներ
պայթյուն, «սուրմալու» առևտրի կենտրոն, տուժածներ
Առողջապահության նախարարությունը հերքում է 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը
15:46 14.08.2022 (Թարմացված է: 16:27 14.08.2022) Հայկական տելեգրամյան ալիքներում լուր էր տարածվել, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում մահացածը 5 տարեկան երեխա է։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախարարությունը հերքում է 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը։ Այս մասին ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին նախարարությունից։ «Այս պահի դրությամբ հաստատված է մահվան մեկ դեպք։ Մահացածը միջին տարիքի քաղաքացի է»,–հայտնեցին նախարարությունից։
Նշենք, որ հայկական տելեգրամյան ալիքներում լուր էր տարածվել, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում մահացածը 5 տարեկան երեխա է։
«Սուրբ Աստվածամայրից» էլ ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ իրենց մոտ տեղափոխված երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։