00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհայտ կորածների թվում 5 տարեկան երեխա ու հղի կին կան. նախարար

© Sputnik / Asatur YesayantsՊայթյոնի վայրում
Պայթյոնի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2022
Պայթյոնի վայրում
Բաժանորդագրվել
ԱԻ նախարարի խոսքով, թեև հրդեհն ամբողջությամբ մարված է, բայց քամին կարող է նորից բորբոքել կիսայրված օջախները։ Հրշեջներն ամբողջ գիշեր հերթապահելու են դեպքի վայրում։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալուի» շենքի փլատակներից կենդանի մնացած մարդկանց դուրս բերելու հույսը չի մարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Մենք ամբողջ գիշեր չենք դադարեցնելու որոնողափրկարարական աշխատանքները։ Տարածքում արդեն բավականաչափ լուսավորություն կա»,– ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ նրա, թեև հրդեհն ամբողջությամբ մարված է, բայց քամին կարող է նորից բորբոքել կիսայրված օջախները ու նոր հրդեհ առաջացնել։ Որպեսզի նոր հրդեհային իրավիճակ չստեղծվի, հրշեջներն ամբողջ գիշեր հերթապահելու են դեպքի վայրում։
Փամբուխչյանը հայտնեց, որ պայթյունից հետո անհայտ կորածների թիվը 20 է։ նրանց թվում են 1 հղի կին ու նրա 5-ամյա երեխան։
«Հարազատներից ունենք նման ահազանգ»,– ասաց նախարարը` հավելելով, որ նրանք եղել են առևտրի կենտրոնի այցելուներ։
Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ փլատակներից մահացած դուրս բերված կանանցից մեկը եղել է մինչև 50, երկրորդը՝ մինչև 40 տարեկան։
Ավելի վաղ մահացած էր հայտնաբերվել նաև 1 տղամարդ` 40-45 տարեկան։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 61-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:
Լրահոս
0