00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուր է իրականում գնում ուկրաինական հացահատիկը

© Sputnik / Иван РодионовԵգիպտացորեն
Եգիպտացորեն - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Եգիպտացորեն
Բաժանորդագրվել
Պարզվում է՝ ուկրաինական հացահատիկով և արևածաղկի ձեթով բեռնված նավերը, որոնք պետք է լուծեին աշխարհի ամենաաղքատ շրջանների սովի խնդիրը, ուղարկվում են հարուստ Եվրոպա:
Լև Սկլյար, Sputnik
Sputnik-ն ուսումնասիրել է բեռնանավերի երթուղիները և պարզել, թե ուր են գնում «մարդասիրական» մատակարարումները, ի վերջո ով է մեղավոր համաշխարհային պարենային ճգնաժամի համար։
Թե ինչպես էին Եվրոպան ու ՄԱԿ-ը Աֆրիկան «փրկում» սովից
Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր պատժամիջոցներին հաջորդեցին համաշխարհային սով ստեղծելու մեղադրանքները։ Մոսկվային մեղադրում էին «հացահատիկային պատերազմ սանձազերծելու», «ցորեն գողանալու» և Ուկրաինայում նոր «գոլոդոմորի» համար, իսկ ամենակարևորը՝ ուկրաինական նավահանգիստներն արգելափակելու համար։ Մակրոնն ու Շոլցը, իրար հերթ չտալով, հայտարարում էին, որ եթե Օդեսայից և Չեռնոմորսկից ցորենի մատակարարումներ չլինեն, Աֆրիկայի երկրները սովի կմատնվեն, հիվանդությունների ու պատերազմների մեջ կընկնեն։
«Մենք չենք լքի այդ աղքատ երկրներին, մենք նրանց անպայման կաջակցենք»,- ոգևորված խոստանում էր Գերմանիայի կանցլերը։
Այս բոլոր հարձակումներին միացան նաև ՄԱԿ-ում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մայիսին հայտարարեց, որ 43 երկրների բնակիչներին սովամահություն է սպառնում, իսկ Աֆղանստանում, Սիրիայում և Եմենում միլիոնավոր մարդիկ արդեն այսօր մթերքի սուր պակաս են զգում։ Ըստ ՄԱԿ-ի դիրքորոշման՝ այդ խնդիրը սրում է, իհարկե, ռուս-ուկրաինական հակամարտությունը (ոչ թե ՆԱՏՕ-ի ներխուժումներն ու այդ երկրներում ՆԱՏՕ-ի սանձազերծած քաղաքացիական պատերազմները)։
Եվ ահա եկավ հուլիսը։ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը «պարենային գործարք» են կնքում․ զինվորականները չեն խոչընդոտում, որ ուկրաինական հացահատիկը դուրս բերվի Օդեսայից և Չեռնոմորսկից, համատեղ հանձնաժողովը նավերն է զննում զենքի մաքսանենգությունը բացառելու համար, իսկ ՄԱԿ-ը պարտավորվում է բացել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները համաշխարհային շուկաներ։
Թվում է՝ բոլորը երջանիկ են, աֆրիկյան աղքատ երկրները սովից փրկվեցին, Եվրոպան այլևս Ռուսաստանին մեղադրելու բան չունի։ Բայց ուր էր՝ այդպես լիներ։
Լողացին․․․
Միացյալ ազգերի կազմակերպությունում ծովով ուկրաինական եգիպտացորենի դուրսբերման սկիզբն անվանեցին «հացահատիկի՝ կյանքեր փրկող մատակարարումներ»։ Միայն թե չհստակեցրին, թե ում կյանքերը։
Այսօր ուկրաինական պարենով բեռնված ոչ մի նավ չի ուղղվել սովահար երկրները՝ Եմեն, Սոմալի կամ Եթովպիա։ Օդեսայից և Չեռնոմորսկից դուրս եկած նավերի մեծ մասը Եվրոպա է գնում։
Զապորոժիեի շրջանում հացահատիկի պաշարների վրա ուկրաինական հրթիռներ են նետվել
Օգոստոսի 1-11-ը Ուկրաինայի նավահանգիստներից դուրս եկած 11 բեռնանավերից միայն երկուսն են ուղղվել Լիբանան և Եգիպտոս։ Սակայն առաջին բեռից (տեղափոխում էր «Razoni» բեռնանավը) «սուր կարիքի մեջ» գտնվող լիբանանցի մատակարարն արդեն հրաժարվել է։ Հիմա հացահատիկը, որին իբր այդքան խանգարում էր Ռուսաստանը, նոր գնորդի է սպասում խարսխակայանում՝ Թուրքիայի ափերի մոտ։
Երևի գնորդները վերջին պահին «աճուրդ» են արել և սկսել են Կիևին իրենց գներն առաջարկել հացահատիկի` արդեն ձևավորված մատակարարումների համար։ Չէ՞ որ պետք է գոնե ինչ-որ կերպ պայքարել եվրոպական խանութներում հացի աճող գների և բնակչության դժգոհության դեմ։ Իսկ ինչպես հայտնի է, ուկրաինացի օլիգարխների և քաղգործիչների գրպաններում ավելորդ տեղ միշտ էլ կգտնվի։ Նախորդ պայմանավորվածությունները կարևոր չեն․ երաժշտությունը պատվիրում է նա, ով ավելի շատ է վճարում։
ՄԱԿ-ը քաղաքական հայտարարություններ էր անում
Այս ամենը խոսում է եթե ոչ Միավորված ազգերի կազմակերպության լիակատար դեգրադացիայի, ապա նրա քաղաքականացման և Արևմուտքի շահերին ենթարկվելու մասին։ ՄԱԿ-ը, Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ամենասկզբից էլ չէին ծրագրում օգնել սոված երկրներին, Sputnik-ին տված հարցազրույցում վստահեցրել է Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչևսկին:
«Ես ոչ մի տեղ որևէ ստորագրված պայմանագիր չեմ տեսել, որով նրանք պարտավորվում են հացահատիկ մատակարարել աֆրիկյան երկրներին կամ կոնկրետ սպառողներին։ Ով վճարում է, նրան էլ մատակարարում են։ Դա սովորական պատմություն է»,- ասել է փորձագետը։
Ահա և ստացվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք, անկասկած, իրենք էլ մեղավոր են Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում մարդասիրական աղետների համար, հերթական անգամ հարստացան ուրիշի դժբախտությունների վրա։ Ավելին` իրենց գործողություններով նրանք ավելի են ուժեղացրել սովի վտանգը Աֆրիկայի և Ասիայի ամենաաղքատ շրջաններում։ Չէ՞ որ քանի դեռ ուկրաինական հացահատիկը նավահանգիստներում էր մնում Կիևի տեղադրած ականների և ռազմական գործողությունների պատճառով, ռուսական պարենը դժվարությամբ էր հայտնվում համաշխարհային շուկաներում արևմտյան պատժամիջոցների պատճառով։
Սակայն սովահար աֆրիկացիների համար ՄԱԿ-ը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն շարունակում են մեղադրել Մոսկվային։ Որովհետև քանի դեռ ընտրողները հավատում են «չար ռուսներին» և սուրբ Արևմուտքին, ապա կարելի է շարունակել փող աշխատել պատերազմի հաշվին։
«Պարենամթերքի գործարքը» իջեցրել է հացահատիկի գները
Լրահոս
0