00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիայում և Ադրբեջանում քաջ գիտակցում են, թե ինչ կլինի, եթե հակադարձեն Խամենեիին

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կորզելու բոլոր ջանքերը նախևառաջ պետք է հայկական կողմից բացառվեն
Բաժանորդագրվել
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հորջորջվող «Զանգեզուրի միջանցքի» թեմային և այդ կապակցությամբ իրանական կողմից հնչող արձագանքներին։
Թուրքիայում և Ադրբեջանում շատ լրջորեն գիտակցում են, թե ինչ կլինի, եթե փորձ արվի հակադարձել իրանական կողմից բարձր մակարդակով արվող հայտարարություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանից պարբերաբար ազդակներ են գալիս թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին և Թուրքիային, որ որևէ պարագայում Իրանը չի կարող թույլ տալ իր համար կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն կամ նկրտում։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է։

«Պարզ չէ՞, որ էրդողանական վարչախումբը շատ քիչ դեպքերում է անպատասխան թողնում նման զգուշացումները, հետևաբար արձագանքների բացակայությունն ինքնին փաստում է այն հանգամանքը, որ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը տեղ է հասել»,- նշեց Ոսկանյանը։

Օգոստոսի 11-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:
«Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան սահմանի հազարամյա պատմության և այդ սահմանի դեմ որևէ ոտնձգության բացառման վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն ուղղակի հրահանգ էր Իրանի ամբողջ քաղաքական համակարգին, մասնավորապես նախագահի աշխատակազմին` աշխատելու այդ ուղղությամբ թե՛ դիվանագիտական, թե՛ մյուս տիրույթներում, ուստի Իրանի նախագահն այդ խնդրին չէր կարող չանդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում»,- պարզաբանեց իրանագետը։
Անդրադառնալով ՀՀ-ի վրա ադրբեջանաթուրքական երկյակի պարբերաբար դարձած ճնշումներին` Ոսկանյանն ընդգծեց, որ նրանց դիմակայելու հարցում Հայաստանին դիվանագիտական աջակցություն են տրամադրում Իրանը և ՌԴ-ն, հետևաբար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կորզելու բոլոր ջանքերը նախևառաջ պետք է բացառվեն հայկական կողմից։
Լրահոս
0