https://arm.sputniknews.ru/20220812/shncharakan-varakneric-en-shat-bvoghvoqelqani-kanch-e-stacel-shtapognutjunn-amran-yntacqum-46577740.html
Շնչառական վարակներից են շատ բողոքել․ քանի կանչ է ստացել շտապօգնությունն ամռան ընթացքում
Շնչառական վարակներից են շատ բողոքել․ քանի կանչ է ստացել շտապօգնությունն ամռան ընթացքում
Sputnik Արմենիա
Չնայած բարձր ջերմային ֆոնին, այս ամառ Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ամենաշատ կանչերը ստացել է սուր շնչառական վարակների պատճառով։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T12:17+0400
2022-08-12T12:17+0400
2022-08-12T12:33+0400
շտապօգնություն
երևան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717474_0:38:1600:938_1920x0_80_0_0_a340c5a87df81fefbdb81f76157018ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանում այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 9-ը «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 43 545 կանչ է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՓԲԸ-ից։Նշված ընթացքում ամենաշատ օրական կանչերը գրանցվել են հուլիսի 18-ին` 846 հեռախոսազանգ։«Հունիսին և հուլիսին գերակշռել են սուր շնչառական վարակների (3 644) և աղիքային վարակների (375) հետ կապված կանչերը»,- հայտնել են ՓԲԸ-ից։Ամռան առաջին օրվանից մինչ օրս շտապօգնության խմբերը հիվանդանոց են տեղափոխել 10 588 քաղաքացու։Ընդ որում, վերջին հինգ տարիների ընթացքում հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ամենից շատ կանչեր ստացել է 2020 թվականին՝ 77 հազար 733: Ենթադրվում է, որ աճը կապված էր կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշի հետ։2021 թվականի ամառային երեք ամիսների ընթացքում «Շտապօգնության» ծառայությունը ստացել է 70 հազար 735 կանչ։ 2019 և 2018 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 62 311 և 61 323 կանչ, իսկ 2017 թվականին՝ 57 707։1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717474_47:0:1471:1068_1920x0_80_0_0_ef5b5dbf9d862a1f42baeb4c7254b88c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շտապօգնություն, երևան, հայաստան
շտապօգնություն, երևան, հայաստան
Շնչառական վարակներից են շատ բողոքել․ քանի կանչ է ստացել շտապօգնությունն ամռան ընթացքում
12:17 12.08.2022 (Թարմացված է: 12:33 12.08.2022) Չնայած բարձր ջերմային ֆոնին, այս ամառ Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ամենաշատ կանչերը ստացել է սուր շնչառական վարակների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանում այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 9-ը «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 43 545 կանչ է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՓԲԸ-ից։
Նշված ընթացքում ամենաշատ օրական կանչերը գրանցվել են հուլիսի 18-ին` 846 հեռախոսազանգ։
Չնայած բարձր ջերմային ֆոնին, որը պահպանվել է հանրապետության ողջ տարածքում, իսկ մայրաքաղաքում ջերմաստիճանը հասել է մինչև +40-ից +41-ի, ամենից շատ կանչեր ստացվել են ո՛չ սիրտանոթային հիվանդությունների սրացումների, ո՛չ էլ ջերմային հարվածի հետևանքով:
«Հունիսին և հուլիսին գերակշռել են սուր շնչառական վարակների (3 644) և աղիքային վարակների (375) հետ կապված կանչերը»,- հայտնել են ՓԲԸ-ից։
Ամռան առաջին օրվանից մինչ օրս շտապօգնության խմբերը հիվանդանոց են տեղափոխել 10 588 քաղաքացու։
Ընդ որում, վերջին հինգ տարիների ընթացքում հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ամենից շատ կանչեր ստացել է 2020 թվականին՝ 77 հազար 733: Ենթադրվում է, որ աճը կապված էր կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշի հետ։
2021 թվականի ամառային երեք ամիսների ընթացքում «Շտապօգնության» ծառայությունը ստացել է 70 հազար 735 կանչ։ 2019 և 2018 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 62 311 և 61 323 կանչ, իսկ 2017 թվականին՝ 57 707։