00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ թույլ է, չի քայլում. Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

© Sputnik / Asatur YesayantsՊավլիկ Մանուկյան
Պավլիկ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Պավլիկ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պավլիկ Մանուկյանը 11-օրյա հացադուլից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա կինը հստակ չգիտի, թե քանի օր ամուսնուն կպահեն հիվանդանոցում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։
«Ամուսինս շատ թույլ է, 11 օր հացադուլի մեջ էր, դեղորայք չէր խմում, հիմա չի կարողանում քայլել, հազիվ է խոսում։ ԲԿ-ում կաթիլային բուժում է ստանում»,- փոխանցեց կինը։
Նրա խոսքով` ամուսինը երեկ երեկոյան է դուրս եկել հացադուլից ։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը մինչև հացադուլը պահանջում էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ բանտախցի պայմանները բավարար չեն հետվիրահատական շրջանն անցնելու համար, սակայն որևէ պատկան մարմին նրան չարձագանքեց։

Կինը հստակ չգիտի, թե քանի օր ամուսնուն կպահեն հիվանդանոցում։
Նշենք, որ երեկ Պավլիկ Մանուկյանի կինը` Մարինե Մանուկյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, որպեսզի ամուսնուն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհեց ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման դատապարտվեց 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։
Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվեց։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրին ազատության մեջ։
Այս տարվա մայիսին խմբի մի քանի անդամներ, այդ թվում` Պավլիկ Մանուկյանը, կալանավորվեցին։
Լրահոս
0