00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Տիգրան Ավինյան
Եթե ճիշտ եղաք՝ ես Նազարյանին էլ կհեռացնեմ․Ավինյան
09:24
9 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շուտով կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ․ Նեբենզյա

© Sputnik / Нэнси Сисель / Անցնել մեդիապահոցՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Բաժանորդագրվել
Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ի վեր ռուս զինվորականների պահպանության տակ է։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների այցը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ռմբակոծության ենթարկված Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ) տեղի կունենա մոտ ժամանակներս: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նա հույս է հայտնել, որ ընթացիկ հանգամանքներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կգիտակցի իր պատասխանատվության ողջ չափը» և չի խոչընդոտի տվյալ առաքելության անցկացմանը իրեն հաշվետու հաստատությունների միջոցով:

«Մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել բոլոր կազմակերպչական հարցերի լուծման հարցում։ Մենք կարևոր ենք համարում, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները որքան հնարավոր է շուտ ժամանեն Զապորոժիեի ԱԷԿ, հնարավոր է՝ նույնիսկ մինչև օգոստոսի վերջ»,- ընդգծել է ռուս դիվանագետը:

Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ի վեր գտնվում է ռուս զինվորականների պահպանության տակ։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության առնելու արդարացվածությունը՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ կայանը ներկայումս կառավարում է ուկրաինական օպերատորը:
Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում աղետի պատասխանատվությունը, եթե այն տեղի ունենա, ամբողջությամբ կընկնի Կիևի արևմտյան հովանավորների վրա:
«Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի իրական մասշտաբը պատկերացնելն անգամ դժվար է։ Այդ դեպքում դրա պատասխանատվությունը կընկնի Կիևի արևմտյան հովանավորների վրա»,- ասել է Նեբենզյան։
Բացի այդ, նա աբսուրդային է անվանել Կիևի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներ գործելու համար։
Նա հիշեցրել է, որ ներկայումս Նյու Յորքում ընթացող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի տասներորդ ամփոփիչ խորհրդաժողովում Կիևի ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝ մի շարք այլ պատվիրակությունների աջակցությամբ, «ցինիկ և անհեթեթ մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին՝ ԶԱԷԿ-ի վրա հարձակումների մասին»։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն արձակուրդն ընդհատել է Զապորոժիեի ԱԷԿ-ի թեմայով նիստի համար
«Նորից արևմտյան գործընկերներից ոչ մեկը վճռականություն չունեցավ իրերն իրենց անուններով կոչելու, ավելի կոնկրետ՝ այն, որ այդ ուկրաինական ԶՈւ-ն է անխոհեմաբար գնդակոծում ատոմակայանը։ Պարզվում է, որ միայն մենք ենք այնտեղ ռիսկեր ստեղծել։ Այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ատոմային էլեկտրակայանի ռմբակոծությունն ի՞նչ է` ռիսկերի պատասխա՞նը։ Դա սյուրռեալ և թերի տրամաբանություն է, բայց մենք սովոր ենք դրան»,- ընդգծել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանն արդեն կես տարի է` հետևում է իր դեմ ծավալված ոչ թե պարզապես ապատեղեկատվական պայքարին, այլ «ստի պատերազմին»։ Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերներն Ուկրաինայի շուրջ տարբեր սյուժեների քննարկման ժամանակ արդեն վաղուց, ինչպես իրենց է թվում, անխափան մարտավարություն են ընտրել` կոորդինացված կերպով Ռուսաստանի վրա բարդել տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը։
«Կիևի ցանկացած, անգամ տեսական մեղք նրանք ապրիորի ժխտում են։ Այդպես էր Բուչայի սադրանքների ժամանակ, Իրպենում, Կրամոտորսկում։ Ի դեպ, ինչո՞ւ է ռադարներից բացարձակ անհետացել Կրամոտորսկի իրադարձությունը։ Որովհետև այնտեղ ուկրաինական հրթիռներ են եղել, և դա անհնար է հերքել»,- ընդգծել է նա։
Նեբենզյան նշել է, որ այդ քարոզչական սպառնալիքները շարունակում են կիրառել արևմտյան լրատվամիջոցները։ Այդ ամենն արվում է ի հեճուկս առողջ բանականության, քանի որ ԶԱԷԿ-ը վերահսկվում է ՌԴ ԶՈւ-ի կողմից։

«Տարրական տրամաբանությունը հուշում է, որ մեր զինվորականները ո՛չ կայանը, ո՛չ քաղաքը, ո՛չ իրենք իրենց ռմբակոծելու պատճառ չունեն»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ միջուկային օբյեկտների վրա Կիևի հարձակումներն աշխարհը միջուկային աղետի եզրին են հասցնում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի Չեռնոբիլի աղետի հետ։

Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հուլիսի 12-ին ասել է, որ ուկրաինացի զինյալները հարվածներ են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ․Կիևի արևմտյան կառավարիչների կողմից կազմակերպված սադրանքը վտանգել է միլիոնավոր ուկրաինացիների կյանքը:
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։
Կիևը փորձում է հարվածել Զապորոժիեի ԱԷԿ-ի բետոնե պահեստներին
Լրահոս
0