https://arm.sputniknews.ru/20220812/qaghaqacinery-havasar-iravunqner-unen-safarjany-erevani-anorinakan-kajanateghineri-masin-46551688.html
Քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն. Սաֆարյանը` Երևանի անօրինական կայանատեղիների մասին
Քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն. Սաֆարյանը` Երևանի անօրինական կայանատեղիների մասին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է փողոցների անօրինական կայանատեղիների... 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T08:55+0400
2022-08-12T08:55+0400
2022-08-12T09:24+0400
ռադիո
պոդկաստ
երևան
ավտոկայանատեղի
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46552978_0:86:1600:986_1920x0_80_0_0_0ca5b5491c45b2f138b178a217853e4a.jpg
Սաֆարյան. Մեզ համար կարևոր է, որ քաղաքացիները հավասար իրավունքով օգտվեն փողոցներից
Sputnik Արմենիա
Սաֆարյան. Մեզ համար կարևոր է, որ քաղաքացիները հավասար իրավունքով օգտվեն փողոցներից
Փողոցներում անօրինական կայանատեղիների համար տնտեսվարողները փորձում են տարբեր արդարացումներ գտնել, ու թեև պատճառաբանությունները տարբեր են, բայց ամեն դեպքում ընդունելի չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը խոսեց անօրինական կայանատեղիների մասին` նկատելով, որ կենտրոնական հատվածները նախատեսված են ընդհանուր օգտագործման համար, ուստի նույն իրավունքն ունեն նաև այլ քաղաքացիները։Նշենք, որ տնտեսվարողները հաճախ տարբեր կանգնակներ են տեղադրում փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերին հարակից հատվածում, ինչն օրենքով արգելվում է։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն տվյալ իրավախախտման համար, ինչը կոնկրետ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ է ստեղծում` վտանգելով երթևեկությունը։ Հետևաբար, քաղաքապետարանն ու ոստիկանությունը միասին իրականացնում են ստուգայցեր ու կանխարգելիչ միջոցառումներ։Նա տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարան և ավագանու որոշմամբ ստանալ ծառայողական ավտոկայանատեղի։ Դրա համար վճարվում է տուրք` մեկ տարի ժամկետով։ Այդպիսի տեղերում իրականացվում է սահմանազատում և կատարվում են համապատասխան գծանշումներ։«Բայց նույնիսկ այդ պարագայում կանգնակների կամ այլ առարկաների տեղադրումը խստիվ արգելվում է։ Երբեմն տնտեսվարողները բողոքում են, թե դիմել են, բայց թույլտվություն չեն ստացել։ Դա նշանակում է, որ որոշակի չափորոշիչներին չի համապատասխանում տվյալ հատվածը, հետևաբար ստանում են մերժում»,- պարզաբանեց Սաֆարյանը։Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով` եթե առաջ մարդիկ կայանում էին իրենց մեքենան ցանկացած վայրում և սկսում առևտուր անել, հիմա նման բան չկա։ Դեռ անցյալ տարի էվակուատորների ու քարշակների միջոցով իրականացվում էին տարհանումներ։ Շուրջ 100 տրանսպորտային միջոց տարհանվել է, և քաղաքում բավական կարգավորված վիճակ է։Նշենք, որ Երևանում անօրինական կայանատեղիների խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շրջայցեր է իրականացնում։Մայրաքաղաքի փողոցներից հեռացվում են անօրինական տեղադրված, կայանումն արգելող, այս կամ այն տնտեսվարողին պատկանելու մասին ազդարարող անօրինական կանգնակները։Երևանի քաղաքապետարանը մեկ շաբաթում անօրինական առևտրի 30 դեպք է արձանագրել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46552978_176:0:1600:1068_1920x0_80_0_0_f1a84300b8b6e1ab29f3b6d7fc07921b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, երևան, ավտոկայանատեղի, երևանի քաղաքապետարան, аудио
պոդկաստ, երևան, ավտոկայանատեղի, երևանի քաղաքապետարան, аудио
Քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն. Սաֆարյանը` Երևանի անօրինական կայանատեղիների մասին
08:55 12.08.2022 (Թարմացված է: 09:24 12.08.2022) Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է փողոցների անօրինական կայանատեղիների խնդրին։
Փողոցներում անօրինական կայանատեղիների համար տնտեսվարողները փորձում են տարբեր արդարացումներ գտնել, ու թեև պատճառաբանությունները տարբեր են, բայց ամեն դեպքում ընդունելի չեն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը խոսեց անօրինական կայանատեղիների մասին` նկատելով, որ կենտրոնական հատվածները նախատեսված են ընդհանուր օգտագործման համար, ուստի նույն իրավունքն ունեն նաև այլ քաղաքացիները։
Նշենք, որ տնտեսվարողները հաճախ տարբեր կանգնակներ են տեղադրում փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերին հարակից հատվածում, ինչն օրենքով արգելվում է։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն տվյալ իրավախախտման համար, ինչը կոնկրետ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ է ստեղծում` վտանգելով երթևեկությունը։ Հետևաբար, քաղաքապետարանն ու ոստիկանությունը միասին իրականացնում են ստուգայցեր ու կանխարգելիչ միջոցառումներ։
«Առաջին խախտման դեպքում տնտեսվարողների համար նախատեսված է 25 հազար դրամի չափով տուգանք, երկրորդ խախտման դեպքում պատասխանատվությունը խստանում է, իսկ անհատ խախտողների դեպքում պարեկային ոստիկանությունն է որոշում տուգանքի չափը և կիրառում սանկցիաներ կամ իրականացնում վարչական վարույթ` ենթարկելով պատասխանատվության։ Մեզ համար կարևոր է, որ քաղաքացիները հավասար իրավունքով հնարավորություն ունենան օգտվելու փողոցներից, ինչպես նաև կարմիր գծերով թույլատրված կայանատեղիներից»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։
Նա տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարան և ավագանու որոշմամբ ստանալ ծառայողական ավտոկայանատեղի։ Դրա համար վճարվում է տուրք` մեկ տարի ժամկետով։ Այդպիսի տեղերում իրականացվում է սահմանազատում և կատարվում են համապատասխան գծանշումներ։
«Բայց նույնիսկ այդ պարագայում կանգնակների կամ այլ առարկաների տեղադրումը խստիվ արգելվում է։ Երբեմն տնտեսվարողները բողոքում են, թե դիմել են, բայց թույլտվություն չեն ստացել։ Դա նշանակում է, որ որոշակի չափորոշիչներին չի համապատասխանում տվյալ հատվածը, հետևաբար ստանում են մերժում»,- պարզաբանեց Սաֆարյանը։
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով` եթե առաջ մարդիկ կայանում էին իրենց մեքենան ցանկացած վայրում և սկսում առևտուր անել, հիմա նման բան չկա։ Դեռ անցյալ տարի էվակուատորների ու քարշակների միջոցով իրականացվում էին տարհանումներ։ Շուրջ 100 տրանսպորտային միջոց տարհանվել է, և քաղաքում բավական կարգավորված վիճակ է։
Նշենք, որ Երևանում անօրինական կայանատեղիների խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շրջայցեր է իրականացնում։
Մայրաքաղաքի փողոցներից հեռացվում են անօրինական տեղադրված, կայանումն արգելող, այս կամ այն տնտեսվարողին պատկանելու մասին ազդարարող անօրինական կանգնակները։