https://arm.sputniknews.ru/20220812/nikvol-pashinjany-pargevatrel-e-hh-shakhmati-tghamardkanc-havaqakani-andamnerin-46610604.html
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին
Sputnik Արմենիա
Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր ներդնել մեր երկրում ինտելեկտուալ այս մարզաձևն ավելի զարգացնելու համար։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T19:26+0400
2022-08-12T19:26+0400
2022-08-12T19:48+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
շախմատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0c/46608536_0:0:1670:940_1920x0_80_0_0_0329703682b8da31f3815f934d8dd9de.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ արձանագրված է, որ ՀՀ ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետն ընդգծել է՝ սա ռազմավարական նպատակ է, և կառավարությունը պատրաստ է շախմատիստների աջակցությամբ և խորհրդով անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել նպատակին հասնելու համար։Ամեն հաղթանակից հետո լարվածությունը մեծանում էր. Գաբրիել Սարգսյանը` օլիմպիադայի մասին«Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»,- ասել է Փաշինյանը։Նա հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է արվել պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող հարցեր:«Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով»,- տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից։Վարչապետը շնորհակալություն է հայտնել շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է։Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0c/46608536_186:0:1670:1113_1920x0_80_0_0_cb5fbdef3ac8e7608281d820606119c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, շախմատ
հայաստան, նիկոլ փաշինյան, շախմատ
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին
19:26 12.08.2022 (Թարմացված է: 19:48 12.08.2022) Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր ներդնել մեր երկրում ինտելեկտուալ այս մարզաձևն ավելի զարգացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ արձանագրված է, որ ՀՀ ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Վարչապետն ընդգծել է՝ սա ռազմավարական նպատակ է, և կառավարությունը պատրաստ է շախմատիստների աջակցությամբ և խորհրդով անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել նպատակին հասնելու համար։
«Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»,- ասել է Փաշինյանը։
Նա հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է արվել պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող հարցեր:
«Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով»,- տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային
օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: