https://arm.sputniknews.ru/20220812/mvoskvan-kievin-hvordvorum-e-chkhangarel-zapvorvozhiei-aek-ugharkel-magatei-araqelutjany-rd-agn-46617988.html
Մոսկվան Կիևին հորդորում է չխանգարել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելուն
Մոսկվան Կիևին հորդորում է չխանգարել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելուն
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ հարցեր է առաջացնում։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T21:58+0400
2022-08-12T21:58+0400
2022-08-12T23:11+0400
մարիա զախարովա
զապորոժիե
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
մագատէ
ռուսաստան
ուկրաինա
անտոնիո գուտերեշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_0:48:1600:948_1920x0_80_0_0_ea982511969555772307fbd88aca5aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվան հորդորում է Կիևին արգելքներ չստեղծել Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով կայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի արդյունքները։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ հարցեր է առաջացնում։«Հարցեր է շարունակում առաջացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը։ Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված որևէ ազդանշան նրա կողմից չհնչեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ ընդունելու իրականությունը, կա՛մ չի ցանկանում։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է բացատրել նրա կամազրկությունը, որը հավասարազոր է Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածների թողտվությանը։ Հիշեցնենք, որ հենց գլխավոր քարտուղարի և նրա գլխավորած քարտուղարության կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով ամռան սկզբին ձախողվեց գրեթե համաձայնեցված և բոլոր առումներով նախապատրաստած՝ ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելությունը»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։Կիևը փորձում է հարվածել Զապորոժիեի ԱԷԿ-ի բետոնե պահեստներինՀիշեցնենք՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_92:0:1508:1062_1920x0_80_0_0_f4e54e3583e9712f937072127de29336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, զապորոժիե, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), մագատէ, ռուսաստան, ուկրաինա, անտոնիո գուտերեշ
մարիա զախարովա, զապորոժիե, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), մագատէ, ռուսաստան, ուկրաինա, անտոնիո գուտերեշ
Մոսկվան Կիևին հորդորում է չխանգարել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելուն
21:58 12.08.2022 (Թարմացված է: 23:11 12.08.2022) Մարիա Զախարովան նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ հարցեր է առաջացնում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվան հորդորում է Կիևին արգելքներ չստեղծել Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով կայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի արդյունքները։
«Եթե օվկիանոսից այն կողմ և եվրոպական մայրաքաղաքներում իսկապես հետաքրքրված են, որպեսզի առաքելությունը կայանա, այժմ հնարավորություն կա ինքնադրսևորվելու և տեղը դնելու ենթականերին։ Ճշմարտությունը, միևնույն է, իր ճանապարհը կհարթի։ Գործակալության մասնագետները կլինեն ԱԷԿ-ում և սեփական աչքով կտեսնեն ամեն բան։ Ուկրաինական կողմին և նրա հովանավորներին կոչ ենք անում խոչընդոտներ չստեղծել ՄԱԳԱՏԷ-ի կարևոր և պատասխանատու աշխատանքի համար»,- հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ հարցեր է առաջացնում։
«Հարցեր է շարունակում առաջացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը։ Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված որևէ ազդանշան նրա կողմից չհնչեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ ընդունելու իրականությունը, կա՛մ չի ցանկանում։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է բացատրել նրա կամազրկությունը, որը հավասարազոր է Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածների թողտվությանը։ Հիշեցնենք, որ հենց գլխավոր քարտուղարի և նրա գլխավորած քարտուղարության կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով ամռան սկզբին ձախողվեց գրեթե համաձայնեցված և բոլոր առումներով նախապատրաստած՝ ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելությունը»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։