https://arm.sputniknews.ru/20220812/karsy-hhi-mijvocvov-hasaneliutjun-kunena-depi-mijin-asia-turq-patgamavvor-46578535.html
Կարսը ՀՀ–ի միջոցով հասանելիություն կունենա դեպի Միջին Ասիա. թուրք պատգամավոր
Կարսը ՀՀ–ի միջոցով հասանելիություն կունենա դեպի Միջին Ասիա. թուրք պատգամավոր
Sputnik Արմենիա
Թուրք պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման և ասել, թե տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին աշխատանքներ են տանում։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T12:34+0400
2022-08-12T12:34+0400
2022-08-12T12:34+0400
թուրքիա
հայաստան
սահման
կարս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_0:165:1600:1065_1920x0_80_0_0_d7c66baf42bd8508ab2ea073db8e8fd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան, տեղեկանում ենք ermenihaber.am-ից։Նա հայտարարել է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկրների սահմանին` թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Նրա խոսքով` իրենք ակնկալում են, որ Հայաստանը և Ադրբեջանը կհամագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։Թուրք պատգամավորը հավելել է, որ երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա։ Ըստ նրա` Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է, և սպասում են, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն։Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրելՀիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայ-թուրքական բանակցությունների անցկացմանը, ուստի հանդիպումը նախատեսվում է Կարսում։Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
թուրքիա
կարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_180:0:1600:1065_1920x0_80_0_0_131d654ecee45ce16b63ed1140b6244b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, սահման, կարս
թուրքիա, հայաստան, սահման, կարս
Կարսը ՀՀ–ի միջոցով հասանելիություն կունենա դեպի Միջին Ասիա. թուրք պատգամավոր
Թուրք պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման և ասել, թե տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին աշխատանքներ են տանում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան, տեղեկանում ենք
ermenihaber.am-ից։
Նա հայտարարել է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։
«Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիա»,–ասել է նա։
Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկրների սահմանին` թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Նրա խոսքով` իրենք ակնկալում են, որ Հայաստանը և Ադրբեջանը կհամագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։
Թուրք պատգամավորը հավելել է, որ երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա։ Ըստ նրա` Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է, և սպասում են, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։
Հեռուստաալիքի աղբյուրը
հայտնել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայ-թուրքական բանակցությունների անցկացմանը, ուստի հանդիպումը նախատեսվում է
Կարսում։
Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ
Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։