https://arm.sputniknews.ru/20220812/hajastani-u-turqiaji-nerkajacucichnery-4-handipum-ev-500-herakhvosazrujc-en-anckacrel-46570350.html
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։... 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T09:38+0400
2022-08-12T09:38+0400
2022-08-12T09:42+0400
թուրքիա
հայաստան
սերդար քըլըչ
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44545272_0:0:1201:676_1920x0_80_0_0_25658bb6657a4f42d2998084b127d836.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այս պահի դրությամբ 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել կարգավորման գործընթացի շրջանակում։ Հայտնում է թուրքական Hurriyet թերթը։Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայ-թուրքական բանակցությունների անցկացմանը, ուստի հանդիպումը նախատեսվում է Կարսում։Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Թուրքիայի ԱԳՆ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44545272_0:0:975:731_1920x0_80_0_0_7efe484fa4aba76008030447b675b43f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան
թուրքիա, հայաստան, սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել
09:38 12.08.2022 (Թարմացված է: 09:42 12.08.2022) Ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։ Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այս պահի դրությամբ 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել կարգավորման գործընթացի շրջանակում։ Հայտնում է թուրքական Hurriyet թերթը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են չորս անգամ` դեմ առ դեմ, և 500 անգամ զրուցել հեռախոսով»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։
Հեռուստաալիքի աղբյուրը
հայտնել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայ-թուրքական բանակցությունների անցկացմանը, ուստի հանդիպումը նախատեսվում է
Կարսում։
Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ
Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։