https://arm.sputniknews.ru/20220812/fransiaci-fermernery-erashti-pattsharvov-dadarecrel-en-panri-artadrutjuny-46608932.html
Ֆրանսիացի ֆերմերները երաշտի պատճառով դադարեցրել են պանրի արտադրությունը
Ֆրանսիացի ֆերմերները երաշտի պատճառով դադարեցրել են պանրի արտադրությունը
Sputnik Արմենիա
«Սալեր» պանրի արտադրությունը դադարեցվել է առաջին անգամ։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T18:57+0400
2022-08-12T18:57+0400
2022-08-12T19:59+0400
ֆրանսիա
պանիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/93/17609354_0:159:3079:1890_1920x0_80_0_0_7446866ebd484594c29c8d7b0f168027.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Ֆրանսիայում երաշտի պատճառով դադարեցվել է սալեր տեսակի պանրի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է «France 3» հեռուստաալիքը։ Սալերը կիսապինդ պանիր է, որը պատրաստվում է կովի կաթից։ Այս պանրատեսակը «ծնունդով» Օվերն-Ռոնա-Ալպեր տարածաշրջանից է։«Մենք չունենք բավարար քանակի խոտ»,- ֆերմերների խոսքը մեջբերել է հեռուստաալիքը։Նշվում է, որ երաշտի պատճառով հնարավոր չէ անասունների համար լիարժեք սննդակարգ ապահովել, իսկ պանրի արտադրության նորմերով՝ խոտը պետք է կազմի կերի 75 տոկոսը:Պանրի արտադրությունը դադարեցվել է առաջին անգամ։ Ֆերմերները լուրջ վնասներ են կրելու, քանի որ պանրի վաճառքից ստացված հասույթը գրեթե կրկնակի գերազանցում է կաթի վաճառքից ստացված հասույթը։ Պանրի արտադրության համար օգտագործված հազար լիտր կաթը 820 եվրո շահույթ է բերում, իսկ կաթի վաճառված նույն ծավալը՝ ընդամենը 450 եվրո:Ֆրանսիական «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայության տվյալով՝ 2022 թվականի հուլիսը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաչոր ամիսը: Ֆրանսիայում ամռան ռեկորդային շոգը հանգեցրել է երաշտի, ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել երկրի ամբողջ տարածքում:Ֆրանսիայի 18 դեպարտամենտներում շոգի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/93/17609354_173:0:2904:2048_1920x0_80_0_0_5ff70f2aa5cf9142f0bbccfa942517db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, պանիր
Ֆրանսիացի ֆերմերները երաշտի պատճառով դադարեցրել են պանրի արտադրությունը
18:57 12.08.2022 (Թարմացված է: 19:59 12.08.2022) «Սալեր» պանրի արտադրությունը դադարեցվել է առաջին անգամ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Ֆրանսիայում երաշտի պատճառով դադարեցվել է սալեր տեսակի պանրի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է
«France 3» հեռուստաալիքը։ Սալերը կիսապինդ պանիր է, որը պատրաստվում է կովի կաթից։ Այս պանրատեսակը «ծնունդով» Օվերն-Ռոնա-Ալպեր տարածաշրջանից է։
«Մենք չունենք բավարար քանակի խոտ»,- ֆերմերների խոսքը մեջբերել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ երաշտի պատճառով հնարավոր չէ անասունների համար լիարժեք սննդակարգ ապահովել, իսկ պանրի արտադրության նորմերով՝ խոտը պետք է կազմի կերի 75 տոկոսը:
Պանրի արտադրությունը դադարեցվել է առաջին անգամ։ Ֆերմերները լուրջ վնասներ են կրելու, քանի որ պանրի վաճառքից ստացված հասույթը գրեթե կրկնակի գերազանցում է կաթի վաճառքից ստացված հասույթը։ Պանրի արտադրության համար օգտագործված հազար լիտր կաթը 820 եվրո շահույթ է բերում, իսկ կաթի վաճառված նույն ծավալը՝ ընդամենը 450 եվրո:
Ֆրանսիական «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայության տվյալով՝ 2022 թվականի հուլիսը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաչոր ամիսը: Ֆրանսիայում ամռան ռեկորդային շոգը հանգեցրել է երաշտի, ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել երկրի ամբողջ տարածքում: