https://arm.sputniknews.ru/20220812/amn-n-rusastani-pattsharvov-sparnacel-e-iranin-46577280.html
ԱՄՆ-ն Ռուսաստանի «պատճառով» սպառնացել է Իրանին
ԱՄՆ-ն Ռուսաստանի «պատճառով» սպառնացել է Իրանին
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ զինվորականները Իրանում անօդաչու սարքի հետ աշխատելու ուսուցում են անցել։ 12.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-12T12:00+0400
2022-08-12T12:00+0400
2022-08-12T12:11+0400
ամն
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն զենքի առևտրի համար պատժամիջոցներ կսահմանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ։ Ըստ «Reuters»-ի` այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։«Մենք առաջվա պես անսահման մտահոգված ենք Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ և տարածմամբ։ Դրանք օգտագործվել են ամերիկյան ուժերի, տարածաշրջանային գործընկերների և միջազգային նավագնացային ընկերությունների վրա հարձակվելու համար»,-ասել է Պատելը։Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր տեղեկություններով` ՌԴ զինվորականները Իրանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ուսուցում են անցել անօդաչուների հետ աշխատելու համար:Սալիվանի` Իրանի կողմից ՌԴ-ին անօդաչուներ տրամադրելու հայտարարությունն անհեթեթ է. ՌԴ ԱԳՆՀիշեցնենք` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը դեռ հուլիսի կեսերին հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է մի քանի հարյուր ԱԹՍ տրամադրել Ռուսաստանին։ Ըստ Վաշինգտոնի` Մոսկվան Թեհրանից զինամթերք կրող ԱԹՍ-ներ է խնդրել, որպեսզի օգտագործի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում:Դրան ի պատասխան Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ անօդաչուների մատակարարման հարց չի քննարկել։ Ուշակովը շեշտել էր` երկու պետությունների ղեկավարները հայեցակարգային հարցերի են անդրադարձել։Իրանը քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր կմատակարարի Ռուսաստանին
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս)
ամն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս)
ԱՄՆ-ն Ռուսաստանի «պատճառով» սպառնացել է Իրանին
12:00 12.08.2022 (Թարմացված է: 12:11 12.08.2022) Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ զինվորականները Իրանում անօդաչու սարքի հետ աշխատելու ուսուցում են անցել։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն զենքի առևտրի համար պատժամիջոցներ կսահմանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ։ Ըստ
«Reuters»-ի` այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք առաջվա պես անսահման մտահոգված ենք Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ և տարածմամբ։ Դրանք օգտագործվել են ամերիկյան ուժերի, տարածաշրջանային գործընկերների և միջազգային նավագնացային ընկերությունների վրա հարձակվելու համար»,-ասել է Պատելը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր տեղեկություններով` ՌԴ զինվորականները Իրանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ուսուցում են անցել անօդաչուների հետ աշխատելու համար:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը դեռ հուլիսի կեսերին հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է մի քանի հարյուր ԱԹՍ տրամադրել Ռուսաստանին։ Ըստ Վաշինգտոնի` Մոսկվան Թեհրանից զինամթերք կրող ԱԹՍ-ներ է խնդրել, որպեսզի օգտագործի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում:
Դրան ի պատասխան Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ անօդաչուների մատակարարման հարց չի քննարկել։ Ուշակովը շեշտել էր` երկու պետությունների ղեկավարները հայեցակարգային հարցերի են անդրադարձել։