https://arm.sputniknews.ru/20220811/vorvoshaki-gumar-stanaluc-hetvo-qvoqvobeljani-hvorn-azat-en-ardzakel-nvor-manramasner-46560898.html
Որոշակի գումար ստանալուց հետո Քոքոբելյանի հորն ազատ են արձակել. նոր մանրամասներ
Որոշակի գումար ստանալուց հետո Քոքոբելյանի հորն ազատ են արձակել. նոր մանրամասներ
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հայտնում է, որ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով այսօր 2 անձ է ձերբակալվել։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T19:20+0400
2022-08-11T19:20+0400
2022-08-11T19:22+0400
խաչատուր քոքոբելյան
հայր
պատգամավոր
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/520/37/5203775_0:0:1600:901_1920x0_80_0_0_da8f2c4fc9969365d269aae7e1c729f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ոստիկանությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքով նոր մանրամասներ է հայտնել։Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավորի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։Պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք այսօր հայտնաբերվել և ձերբակալվել են։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Նրա խոսքով` առևանգման փաստով կա ևս 2 ձերբակալված արտերկրում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/520/37/5203775_89:0:1509:1065_1920x0_80_0_0_2d0c96111d9cce161f995327f73770fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչատուր քոքոբելյան, հայր, պատգամավոր, ձերբակալություն
խաչատուր քոքոբելյան, հայր, պատգամավոր, ձերբակալություն
Որոշակի գումար ստանալուց հետո Քոքոբելյանի հորն ազատ են արձակել. նոր մանրամասներ
19:20 11.08.2022 (Թարմացված է: 19:22 11.08.2022) Ոստիկանությունը հայտնում է, որ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով այսօր 2 անձ է ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ոստիկանությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքով նոր մանրամասներ է հայտնել։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավորի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք այսօր հայտնաբերվել և ձերբակալվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հիշեցնենք, որ Խաչատուր
Քոքոբելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Նրա խոսքով` առևանգման փաստով կա ևս 2 ձերբակալված արտերկրում: