https://arm.sputniknews.ru/20220811/taqsineri-sakagnery-kbardzranan-masnagety-kartsum-e-orenqi-pvopvokhutjuny-papuk-bardz-e-46499355.html
Տաքսիների սակագները կբարձրանա՞ն. մասնագետը կարծում է` օրենքի փոփոխությունը փափուկ բարձ է
Տաքսիների սակագները կբարձրանա՞ն. մասնագետը կարծում է` օրենքի փոփոխությունը փափուկ բարձ է
Sputnik Արմենիա
ՏԿԵ-ն առաջարկում է առցանց տաքսիների յուրաքանչյուր փոխադրման դեպքում 100 դրամ հարկել։ Ոլորտի մասնագետը, սակայն, կարծում է, որ այդտեղ կոռուպցիոն հետքեր կան։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T08:55+0400
2022-08-11T08:55+0400
2022-08-11T08:55+0400
հայաստան
տաքսի
օրենք
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
https://cdn.am.sputniknews.ru/img/209/98/2099837_0:110:1600:1010_1920x0_80_0_0_144ccab41d95e0fe6b8e947e2844d6a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11օգոստոսի – Sputnik. Առցանց տաքսիներին օրինական դաշտ բերելու համար ոչ թե պետք է նոր օրենք հնարել, այլ հետևել եղած օրենքների իրականացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվում է առցանց տաքսիների յուրաքանչյուր փոխադրման դեպքում բազային տուրքի (1000 դրամ) 10 տոկոսի չափով գումար հարկել (100 դրամ)։Նրա խոսքով` նման փոփոխությամբ ուզում են ոչ թե առցանց տաքսիների ոլորտը կարգավորել, այլ անօրինական կառույցն օրինականացնել։ Եվ հիմա, ըստ մասնագետի, նրանց «հագով կոստյումներ կարելու» փոխարեն, պետք է պարզապես եղած օրենքները կիրառել։ Ինչպես պնդում է Սահակյանը, նման փոփոխությամբ փորձում են տարբեր տնտեսվարողների համար խաղի տարբեր կանոններ սահմանել, ինչի հետևանքով էլ տարիներ առաջ բազմաթիվ տաքսի ընկերություններ փակվեցին։Հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս են վերահսկելու առցանց տաքսի ընկերությունների պատվերների քանակը` Սահակյանը պատասխանեց, որ իրականում որևէ կերպ հնարավոր չէ նրանց վերահսկել։ «Եթե որևէ հավելված պատկանում է անհատ ընկերությանը, հնարավոր չէ այն վերահսկել։ Կամ ինչ է նշանակում, որ յուրաքանչյուր պատվերից պետք է 100 դրամ տան, այսինքն` Երևանից մարզ գնալու դեպքում էլ պետք է 100 դրամ գանձվի՞, մինիմալ պատվերի դեպքո՞ւմ էլ։ Ամեն դեպքում, եթե նման փոփոխություն արվի, ապա տաքսիների սակագները, որոնք արդեն իսկ թանկ են, ավելի են բարձրանալու»,–ասաց Սահակյանը։Հավելենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե էլեկտրոնային հարթակներ ստեղծված կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով։Արդյունքում ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Այս ամենից տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները:Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր տաքսիների խնդիրներին` գրելով, որ մարդկանց առաջ ծառացած հիմնական խնդիրները ծառայությունների գներն են և ավտոմեքենաների վիճակը։Նոր պետտուրքի արդյունքում տաքսու սակագները կարող են ավելի բարձրանալ. Կարեն Չիլինգարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/209/98/2099837_101:0:1521:1065_1920x0_80_0_0_3387d2930ccf0c0f61b2b931aca33b98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տաքսի, օրենք, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հայաստան, տաքսի, օրենք, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
Տաքսիների սակագները կբարձրանա՞ն. մասնագետը կարծում է` օրենքի փոփոխությունը փափուկ բարձ է
ՏԿԵ-ն առաջարկում է առցանց տաքսիների յուրաքանչյուր փոխադրման դեպքում 100 դրամ հարկել։ Ոլորտի մասնագետը, սակայն, կարծում է, որ այդտեղ կոռուպցիոն հետքեր կան։
ԵՐԵՎԱՆ, 11օգոստոսի – Sputnik. Առցանց տաքսիներին օրինական դաշտ բերելու համար ոչ թե պետք է նոր օրենք հնարել, այլ հետևել եղած օրենքների իրականացմանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվում է առցանց տաքսիների յուրաքանչյուր փոխադրման դեպքում բազային տուրքի (1000 դրամ) 10 տոկոսի չափով գումար հարկել (100 դրամ)։
«Մենք ունենք ոլորտը կարգավորող օրենք, ինչո՞ւ են առցանց տաքսիներն առանձնացնում։ Արդյո՞ք կոռուպցիոն հետքեր չեք տեսնում, քանի որ ինչ տարբերություն, թե ինչ եղանակով է տաքսին սպասարկում։ Բացի այդ, կան անհատ տաքսիներ, որոնք կարող են փողոցից պատվեր վերցնել, այսինքն` ինչ կապ ունի, թե որտեղից են պատվեր վերցնում, օրենքը պետք է բոլորի համար նույնը լինի»,–ասաց Սահակյանը ։
Նրա խոսքով` նման փոփոխությամբ ուզում են ոչ թե առցանց տաքսիների ոլորտը կարգավորել, այլ անօրինական կառույցն օրինականացնել։ Եվ հիմա, ըստ մասնագետի, նրանց «հագով կոստյումներ կարելու» փոխարեն, պետք է պարզապես եղած օրենքները կիրառել։ Ինչպես պնդում է Սահակյանը, նման փոփոխությամբ փորձում են տարբեր տնտեսվարողների համար խաղի տարբեր կանոններ սահմանել, ինչի հետևանքով էլ տարիներ առաջ բազմաթիվ տաքսի ընկերություններ փակվեցին։
Հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս են վերահսկելու առցանց տաքսի ընկերությունների պատվերների քանակը` Սահակյանը պատասխանեց, որ իրականում որևէ կերպ հնարավոր չէ նրանց վերահսկել։ «Եթե որևէ հավելված պատկանում է անհատ ընկերությանը, հնարավոր չէ այն վերահսկել։ Կամ ինչ է նշանակում, որ յուրաքանչյուր պատվերից պետք է 100 դրամ տան, այսինքն` Երևանից մարզ գնալու դեպքում էլ պետք է 100 դրամ գանձվի՞, մինիմալ պատվերի դեպքո՞ւմ էլ։ Ամեն դեպքում, եթե նման փոփոխություն արվի, ապա տաքսիների սակագները, որոնք արդեն իսկ թանկ են, ավելի են բարձրանալու»,–ասաց Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ սովորական տաքսի ընկերություններն ամսական 9100 դրամ ելակետային, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 50 000-80 000 դրամ եկամտահարկ են վճարում։ Իսկ առցանցում աշխատողը չի վճարել և չի էլ վճարելու այս գումարները։ Ավելին, եթե տաքսի ծառայություն է, ապա մեքենայի ապահովագրումն էլ ավելի թանկ արժի, իսկ օնլայն տաքսիների դեպքում ոչ մի տեղ չի ֆիքսվում, որ նրանք տաքսի են։ Սա, ըստ Սահակյանը, կրկին փափուկ բարձ է լինելու, թե իբր տաքսիների ոլորտը կարգավորվում է։
Հավելենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե էլեկտրոնային հարթակներ ստեղծված կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով։Արդյունքում ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Այս ամենից տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները:
Հիշեցնենք, որ
Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր տաքսիների խնդիրներին` գրելով, որ մարդկանց առաջ ծառացած հիմնական խնդիրները ծառայությունների գներն են և ավտոմեքենաների վիճակը։