00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդիան ՆԱՏՕ-ի գործարքից հետո առաջին անգամ որոշել է արտահանձնել Թուրքիայի քաղաքացուն

CC BY-SA 3.0 / Ankara / Riksdagen (House of Parlament), Stockholm. June 2011.Ռիքստագի շենքը Ստոկհոլմում
Ռիքստագի շենքը Ստոկհոլմում - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2022
Ռիքստագի շենքը Ստոկհոլմում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շվեդիայի արդարադատության նախարարությունում չեն նշել, թե արդյոք այդ մարդը եղե՞լ է այն անձանց ցուցակում, որոնց արտահանձնումը պահանջել է Թուրքիան:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի –Sputnik. Շվեդիայի իշխանությունը որոշում է կայացրել Թուրքիայի քաղաքացուն առաջին անգամ արտահանձնելու մասին այն բանից հետո, երբ Անկարան պահանջել է Ստոկհոլմից մի շարք մարդկանց հանձնել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու դիմաց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Reuters գործակալությունը:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի վաղ հանել էր իր վետոն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում։ Դա տեղի է ունեցել բանակցություններից հետո, որոնց ընթացքում Անկարան մեղադրել է երկու սկանդինավյան երկրներին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներին իբր թաքցնելու մեջ: Կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիան ներկայացրել է այն մարդկանց ցուցակը, որոնց արտահանձնմանն է ձգտում։
Նշվում է, որ Շվեդիայի իշխանությունը որոշել է արտահանձնել տղամարդուն, որը, շվեդական SVT հեռուստաընկերության հաղորդմամբ, Թուրքիայում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ բանկային քարտերի հետ կապված խարդախության մեղադրանքով:

«Դա սովորական բան է։ Խոսքը 2013 ու 2016 թվականներին Թուրքիայում խարդախության համար դատապարտված թուրք քաղաքացու մասին է»,- գործակալությանը հայտնել է Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսնը։

ԶԼՄ-ները նշում են, որ Շվեդիայում անցյալ տարի ձերբակալված տղամարդը ասել է, որ Թուրքիայում իրեն անարդարացիորեն դատապարտել են քրիստոնեություն ընդունելու, զինվորական ծառայությունից հրաժարվելու և քրդական արմատներ ունենալու համար։ Շվեդիայի արդարադատության նախարարությունում չեն նշել, թե արդյոք այդ մարդը եղե՞լ է այն անձանց ցուցակում, որոնց արտահանձնումը պահանջել է Թուրքիան:
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության համապատկերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը: Սկզբում Թուրքիան արգելափակեց այդ հայտերի քննարկման գործընթացը, բայց հետո՝ հունիսի 29 -ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում հուշագիր ստորագրեցին, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան իր հերթին հանեց իր առարկությունները ՆԱՏՕ-ին այդ երկու եվրոպական երկրների անդամակցության վերաբերյալ։
Լրահոս
0